24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սերժ Սարգսյանի կառավարումն ու կադրային քաղաքականությունն ազդարարեցին, որ մեզանում այլևս տեղ չունեն անկրթությունը, զոռբայությունը

Կիսանախագահականից խորհրդարանականի անցման այս փուլում հետահայց դիտարկենք այն ճանապարհը, որ անցել ենք Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այն մթնոլորտը, որ նրա շնորհիվ ձևավորվել է մեր հասարակական-քաղաքական հարաբերություններում։ Սերժ Սարգսյանը մեր իրականություն ներմուծեց նոր քաղաքական մշակույթ, որի հիմքում հարգանքն է մարդու նկատմամբ։ Քաղաքացին, անհատը, մեր հասարակության, իշխանության ընկալումներում ամրագրվեցին որպես կարևորագույն արժեքներ, որոնց արժանապատվությունը, իրավունքները անձեռնմխելի են։ […]

Անշուշտ, եղել են թերություններ, բայց եղել են նաև շատ ձեռքբերումներ. Շարմազանով

Մենք այլևս ամբողջապես խորհրդարանական հանրապետություն ենք. այսօր Աժ հայտարարությունների ժամին իր ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ պետք է նաև իմի բերել, թե ինչպիսի պայմաններում ու ինչ արդյունքներով է ՀՀ-ն դարձել խորհրդարանական համակարգով երկիր: «Տնտեսական առումով ՀՀ-ն ԱՊՀ-ում և Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենամեծ տնտեսական ակտիվություն և աճ ապահովված երկիրն […]

Վարչապետի մոտ քննարկել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժին վերաբերող հարցեր

 Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ապրանքների տեղաշարժին և վարչարարությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ապրանքների հետագծելիության ապահովման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ու փաստաթղթային ուղեկցման, տնտեսվարողների համար բիզնես գործընթացների պարզեցման հարցերին:    Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրել են ԵԱՏՄ տարածքում   ապրանքների և ծառայությունների ուղեկցող […]

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը հենց ոստիկանական բաժնի բակում ներկով գրեց #ԻմՔայլը

Ապրիլի 9-ին ժամը 21:45-ին Աբովյան-Իսահակյան փողոցների շրջակայքից իրազեկման աշխատանքներ կատարելիս բերման են ենթարկվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու անդամներ Վարսենիկ Ուզունյանը և Բաբկեն Գրիգորյանը։ Նրանց տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նշենք, որ ոստիկանությունում գտնվելու ժամանակ Վարսենիկին թույլ չեն տվել պատասխանել հեռախոսազանգերին։ ՔՊ անդամների ազատ արձակումից […]

Համաձայնագիրը պատմական նշանակություն ունի ՀՀ-ի համար. Ֆարմանյան

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ սա առանցքային համաձայնագիր է: Ֆարմանյանը հորդորեց` չշահարկել ԵՄ դեսպան Սվիտալսկու կողմից հաճախ կիրառվող «տնային աշխատանք» արտահայտությունը, որը, ըստ նրա, թեև բառացի թարգմանվում […]

Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը La Stampa-ին

Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականը հարցազրույց է արել ապրիլի 4-6-ը պաշտոնական այցով Սուրբ Աթոռ և աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի (պաշտոնավարման ժամկետն ավարտվել է ապրիլի 9-ին) հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» խորագիրը կրող հարցազրույցն ամբողջությամբ: «Հայաստանի Հանրապետության Նախագահ Սարգսյանը Հռոմում է աշխատանքային այցով. «Գիտեմ, որ Նախագահ Մատարելան ցանկանում է հարգանքի տուրք մատուցել […]

Վարչապետը նոր նշանակում է արել

  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ Միքայել Հարությունյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար։  Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։ «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Հարությունյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։

Հակառակորդի որևէ ոտնձգություն և սադրանք անպատասխան չի մնացել և չի մնա.Արծրուն Հովհաննիսյան

Հարգելիներս այս պահին ՀՀ և ԱՀ սահմանի բոլոր հատվածներում իրավիճակը հանգիստ է, հայկական ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը: Հակառակորդի որևէ ոտնձգություն և սադրանք անպատասխան չի մնացել և չի մնա: Բարի ծառայություն մեր զորքին: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը

Տղամարդը քարով և կացնի բութ մասով հարվածներ է հասցրել 79 ամյա կնոջը

 Սյունիքի մարզում 79-ամյա կինը վիճաբանության ժամանակ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ. կասկածյալը ձերբակալվել է  ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վ.Խոտանան գյուղում 79-ամյա կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: 2018թ. ապրիլի 9-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային և գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում, բուժօգնության է […]

Ցուկենբերգը ներողություն է խնդրել Ֆեյսբուքից տվյալների արտահոսքի համար

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը այսօր ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում եւ խոստովանել, որ ընկերությունը թույլ է տվել տվյալների մասշտաբային արտահոսք, քանի որ չափազանց քիչ բան է արել օգտատերերի պաշտպանության համար։  Ցուկենբերգը բոլորից ներողություն է խնդրել։ «Մենք մեզ հաշիվ չէինք տալիս, որ ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա է։ Սա իմ մեծ սխալն է, եւ ես շատ եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի