Ոստիկանները ջրցան մեքենաներ են բերել Բաղրամյան
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի թիմակիցները քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեցին, որ Փաշինյանի հետ ամեն բան կարգին է և նա կես ժամվա ընթաքում կմիանա ցուցարարներին: Մինչդեռ ոստիկանները հորդորում են մասնակիցներին հեռանալ Բաղրամյան պողոտայից, պահպանել կարգը: Ոստիկանները ջրցան մեքենաներ են բերել ԱԺ-ի մոտ:





































