10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ես առաջարկել եմ, որ դիտարկեն արագաչափերը կասեցնելու հնարավորությունը. Վարչապետ

Ես առաջարկել եմ, որ դիտարկեն արագաչափերը կասեցնելու հնարավորությունը։ Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, թե այդ հնարավորությունը դիտարկվելու է վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած վթարների վիճակագրությունը դիտարկելով։ «Եթե տեսնենք, որ ճանապարհատրանսպորտային կարգապահությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ է դրսեւորել, մենք կանենք եզրակացություններ»,- ասել է Փաշինյանը։ […]

Երևանը կհուրընկալի աշխարհի լավագույն ակնաբույժներին

  Մայիսի 26-ին Հայաստանում առաջին անգամ կկայանա ակնաբուժության միջազգային համաժողովը՝ ARMENIAN INTERNATIONAL OPHTHALMIC CONFERENCE–ը (AIOC), որը Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լատվիայից և այլ երկրներից մեր երկրում կմեկտեղի աշխարի լավագույն անաբույժներին ու առաջատար մասնագետներին: HayNews.am-ը կոնֆերանսի նպատակների ու հնարավորությունների մասին զրուցել է Երևանի գլխավոր ակնաբույժ, Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի նախագահ Արտաշես Զիլֆյանի և նույն ասոցիացիայի փոխնախագահ Վահե […]

Բաքվի կենտրոնում պայթյուն է որոտացել

Բաքվի կենտրոնում գտնվող սրճարանում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նախնական տվյալներով` պայթյունը գրանցվել է Elite առևտրի կենտրոնի մոտ։ Սրճարանը գտնվում է ավտոպահեստամասերի շուկայի մոտ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ տուժածներ կան։ Դեպքի վայր են մեկնում ոստիկաններն ու Շտապօգնության մեքենաները։

Ով-ով, Արմե՛ն ջան, գոնե դու պիտի իմանայիր

Երեկ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է ազգ-բանակ հայեցակարգից հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով հետևյալը․ «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել ազգ-բանակ կոնցեպտին… Այդ կոնցեպտի հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում էս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել… Ամբողջովին իշխանության սխալների բեռը փոխանցվում էր հասարակությանը, ասվում էր, որ դուք էս հայրենիքը չեք սիրում, […]

«Ի վերջո, այս հեղափոխության բուն նպատակը ո՞րն էր»

Քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ այս հեղափոխության մեջ շատ կարևոր է աղջիկների դերակատարությունը: «Ցույց տրվեց, որ իգական սեռը պակաս դեր չունեցավ, որովհետև ոստիկանությունն ուզի, թե չուզի, այլ դիրքորոշում պիտի ունենար իգական սեռի նկատմամբ: Հեղափոխության մեջ կարևոր էր նաև նոր տեխնոլոգիաների դերակատարումը»,-Henaran.am-ի հետ զրուցում ասաց նա: Ինչ վերաբերում է նոր իշխանությունների արտաքին քաղաքականությանն, ապա Արա Պապյանն ասաց, […]

Վանոն թող չգա

Հեղափոխությունից հետո արծարծվող թեմաներից մեկը Վանո Սիրադեղյանի վերադարձն է: Մի ժամանակ ես ևս միացա նրա վերադարձը պահանջող ստորագրահավաքին, բայց այսօր, որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, ես չեմ ուզում, որ նա վերադառնա: Անձամբ ինձ, և ես կարծում եմ, որ բազմաթիվ այլ անձանց համար Վանոյի մոտ 20-ամյա բացակայությունը վերածել է նրա անձը առասպելական կերպարի, ինչը նշանակում […]

Փաշինյանի, Միրզոյանի, Միքայելյանի ձերբակալումը իրականում առևանգում էր. փաստաբան

«Ազգային ժողովում ՀՀ  գլխավոր դատախազը հայտարարեց, որ պատգամավորներ  Փաշինյանը, Միրզոյանը, Միքայելյանը ձերբակալվել են ապօրինի հավաք անցկացնելու համար, սակայն մեր օրենսգրքում նմանատիպ իրավական տերմին չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը: Փաստաբանի խոսքով օրենքում ասվում է՝ օրենքի խախտմամբ հավաք անցկացնել.«Այդ օրը, երբ Փաշինյանին փաստացի առևանգեցին ու տարա, պետք է հասկանալի լիներ, […]

Դուք Ձեր թիմի հետ ձախողել եք. Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է Վիգեն Սարգսյանին

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի բաց նամակին։ «Պաշտպանության նախկին նախարարին եւ իմ նախկին դասախոսին Պարոն Սարգսյան, Ես եւ Դուք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն, եւ մեր բանավեճի ակունքներն այդտեղ պետք է փնտրել։ Այդ տարբերությունը վերջին տարիներին արտահայտվել է իմ՝ հրապարակային Ձեզ ուղղված խոսքերով, իսկ Ձեր կողմից՝ […]

ՀՀ դատախազի խորհրդականը արձագանքում է «Սասնա ծռերի» գործով փաստաբանին

«Դատախազ են, թե՞ ոստիկան. «Սասնա ծռերի» գործով փաստաբանը պարզաբանում է պահանջում» վերնագրով Henaran.am-ում հրապարակված մեկնաբանության արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Հարգելի պարոն Ղարագյոզյան, Ձեր կողմից նշված տեսանյութում ևս շատ պարզ երևում է, որ մի խումբ անձինք արգելափակել են ՀՀ գլխավոր դատախազության մուտքը՝ խոչընդոտելով դատախազության աշխատակիցների՝ աշխատանքի ներկայանալու պարտականության իրականացումն […]

Երբ հերոսը անսկզբունքային առնետն ա, իսկ սկզբունքային էշը՝ դավաճան

Քաղաքական ցիրկն ու պոպուլիզմի խրախճանքն էն ա. երբ Գարդասիլը պարտադիր ա, իսկ կուտակային կենսաթոշակը՝ ոչ, երբ ԵԱՏՄ-ն քըխ ա, իսկ Պուտինն ու Լուկաշենկոն՝ պապա, երբ Ալեքսանյանը օլիգարխ ա, Ծառուկյանը՝ ոչ, երբ դաշնակցությունը նորից իշխանություն ա, երբ հերոսը անսկզբունքային առնետն ա, իսկ սկզբունքային էշը՝ դավաճան, երբ արևը արևելքում ծագելը նոր ժամանակների ամենամեծ ձեռքբերումն ա, երբ արդարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի