Վտանգավոր է. ոստիկանության ուղերձը
Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործողությունները, սակայն այս գործընթացում առավել գնահատելի է քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնումը` որպես հանրային բարձր իրավագիտակցության ցուցիչ և ոստիկանություն-հասարակություն իրական գործընկերության արտահայտություն: Անօրինական զենք պահելն ու կրելը ոչ միայն քրեորեն հետապնդելի է, այլև վտանգավոր: Վտանգավոր` առաջին հերթին պահողի ու կրողի, նրա հարազատների, հատկապես […]


































