08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Դու մարդ ես, գազան մի եղիր

Դու մարդ ես, ուստի իժի թույն մի’ թափիր: Դու մարդ ես, գազան մի եղիր: Բերանը քեզ տրված չէ, որպեսզի խոցես մարդկանց, այլ որպեսզի բուժես ուրիշների խոցերը: Հիշիր, թե ինչ է ասում Աստված: Ես պատվիրել եմ քեզ թողություն տալ և ներել: Սբ. Հովհան Ոսկեբերան

Գիտեք, որ երկիրը վարի գնաց, դուք փրկվելու ե՞ք

Գրողը տանի` ոնց ենք կարողացել էսքան բախտավոր լինել. -Մեր երկու հարեւանները մեր թշնամիներն են. -երրորդին ԱՄՆ-ը պատրաստվոււմ է ռմբակոծել.  -Չորրորդում էլ` էլի հեղափոխություն ու քաոս է. -Լարսն էլ` Կոպիրկինին կաչնվելուց հետ, անմիջապես «ընտրվեց» -Կուտակումներ են… Հ.Հ. -Իսկ հայոց սեյմը` -Հրճվում է ոմն անցորդի` Վահե Գ-ի բացած` -Օվերտոնի պատուհանի վրա. -Ու հեչ տանձին չէ, թե ինչ […]

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է

այտնում ենք, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան։ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն  

Չի բացառվում, որ երեխաներին օգտագործում են փորձարկումների համար

Բիոլաբորատորիաները մեծ սպառնալիք են ազգի համար, մանավանդ` մեր պես փոքր ազգի: Այս մասին   «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ: – Վերջերս ցույց տվեցին առաջին հայկական սարսափ ֆիլմը, որիմեջ ցույց են տալիս, թե Հայաստանում ինչ-որ բիոլաբորատորիա կաստեղծված, որը մարդկանց վրա փորձարկումներ է անում, ինչիհետեւանքով էլ մարդիկ  դառնում են զոմբիներ: Երբ ուշադիր այդֆիլմը նայում ես, հասկանում ես, թե ցանկացած բիոլաբորատորիա ինչքան մեծ սպառնալիք է, որովհետեւ, Աստված չանի, եթե միվիրուս դուրս գա այնտեղից, այն տարածվելու է, եւ չեն կարողանալու դրա դիմացն առնեն:  Երբ ուսումնասիրում ես համացանցը, պարզ է դառնում, որ արդեն Հայաստանում  6 հատ ամերիկյան  ռազմալաբորատորիա  է բացվել Երեւանում, Տավուշում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում,  Սյունիքում,  եւ ամեն միլաբորատորիա ունի վիրուսների հետ աշխատելու իր պրոցեսը` սիբիրյան յազվա, աֆրիկյան  խոզի  ժանտախտ եւ այլն: Եվ մի օր, ասենք, Սյունիքում հայտարարություն է հայտնվում, թե այդտեղսկսվել է խոզի  աֆրիկյան ժանտախտ, եւ 40-50 հատ խոզ սատկել են:  Արդյո՞ք այդ լաբորատորիայիփորձարկումը չէ, որովհետեւ ցանկացած լաբորատորիա առանց փորձարկումների չի  կարող: Իհարկե, փորձարկումները հիմնականում անում են առնետների վրա, բայց ինչպես ֆիլմում է ցույց տալիս,  նորմալփորձարկումներն անում են մարդկանց վրա: Նկատե՞լ եք, որ երեխաները, որոնք կորում են, ինչի մասին երբեմն  լուրեր են հայտնվում համացանցում, ամեն մեկը մի տարօրինակություն ունի. մեկը աուտիզմով է հիվանդ եղել, մյուսը  ուրիշ հիվանդություն է ունեցել: Այստեղ վարկածներից մեկն այն է, որ չի բացառվում, որերեխաներին օգտագործում են այդ փորձարկումների համար, որովհետեւ վերջին տարիներին այդպիսիդեպքերը շատ քիչ են, որ կորել են, հետո գտել  են:  Օրինակ` Մասիսի շրջանում կորած երեխան հիվանդ էրաուտիզմով, մայրն ամեն օր գալիս է եւ ասում` «Ի՞նչ անեմ, մի տարի է ո՛չ քննիչները, ո՛չ ոստիկանները, ո՛չ ոք չի հետաքրքրվում: Երբ  գնում եմ ու հարցնում`  ասում են` համբերի»: Բայց մեկ տարի է իր երեխան չկա, ցանկացած ծնողի համար սա ծայրահեղ վիճակ է: -Պարոն Ամարյան, հիշո՞ւմ եք, որ ՀԱՊԿ–ում որոշում էր կայացվել` Հայաստանում  ուսումնասիրել  ամերիկյան լաբորատորիաները:   Եթե չեմ սխալվում, հենց ՌԴ ԱԳ նախարարնէր այս առաջարկն արել: Ի՞նչ եղավ: -Հավանաբար, Ռուսաստանը եկավ, ցույց տվեցին մի քանի բան, որոնք, ըստ էության, կարելի էր ցույց տալ եւ վերջ,  որովհետեւամերիկյան ռազմական լաբորատորիաները դժվար թողնեին, որռուսները մտնեն այնտեղ: Հետեւյալ  մեխանիզմն է գործում` կա դեսպանատան պատասխանատու անձ, ԱՄՆ-ից գալիս է ռազմական հետախուզությունը ,  եւ եւս  մեկ հոգի պատասխանատուանձ կա կառավարությունում եւ արդեն գնում է բժշկական կենտրոնների բոլոր  լաբորատորիաները, որտեղից տարածվում ենայդ ինֆեկցիաները: Օրինակ, Վրաստանում այն մի քիչ շուտ է ստեղծվել ամերիկյան այդ բազան, եւ արդեն կիրառում են: Նրանք փորձարկումներ են անում եւ ցեցերի, ճանճերի,  մոծակների  միջոցով վիրուսներ են բաց թողնում,  որը հիմնականում գնում է  կա՛մ Ռուսաստան, կա՛մ կարող է գալ  եւ Հայաստան:  Սա նշանակում է, որ մեր քթի տակ կան այդպիսի վտանգավոր երեւույթներ, որըոչ ոք անհրաժեշտության դեպքում չի  կարողանա հսկել, ինչը սարսափելի է: Աֆրիկայում, օրինակ, օգտագործել էին էբոլա վիրուսը, որը բավականին մարդու կյանք խլեց, նույնն էլ Վրաստանում` գործարանիցարտահոսք եղավ, եւ 73 հոգի մահացան: […]

Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել

Ռ. Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղարդյալ Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը, հավատարիմ մնալով ի սկզբանե որդեգրած գործելաոճին՝ շարունակում է դատաքննության գործընթացից դուրս տարբեր ձևաչափերով նշված քրեական գործին առնչվող նյութերի փաստական հանգամանքների աղճատման, բուն քննության դատավարական ընթացակարգերն ու իրավակարգավորումները յուրովի մեկնաբանությունների ենթարկելու, այդ համատեքստում իրենց դատավարական հակառակորդների գործողությունների իրավաչափության վերաբերյալ հանրային խեղաթյուրված կարծիք ձևավորելու փորձերը: Դրա […]

Արցախում փորձարկել են նորագույն տեխնիկան /տեսանյութ/

Հունիսի 20-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական՝ կրակային փուլը: Բանակի մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության ուժերի և ինժեներական միջոցների ներգրավմամբ ցերեկային և գիշերային պայմաններում անցկացված  մարտական հրաձգության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ: Հատկանշական է, որ նշված գործընթացները պլանավորվել և իրականացվել են վերջին շրջանում բանակի զորամասերում […]

Իշխանություններն այդ նույն թալանչիների հետ լեզու են գտել. Ռուբեն Հակոբյան

«Իշխանություններն այդ նույն թալանչիների հետ լեզու գտել են և դա առաջիկայում ավելի ընդգծված կերևա: Իշխանությունները ցույց են տալիս, որ իբր պայքարում են այդ տեսակի՝ թալանչիների, օլիգարխների դեմ, սակայն իրականում նրանց հետ վաղուց են լեզու գտել»,- կարծում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նրա համոզմամբ՝  իշխանությունները լավագույնս կարողանում են մանիպուլացնել հասարակությունը, թե տեսեք, որ եթե ոչ […]

«Թալանված միլիարդների» մասին փուչիկները հերթով պայթում են: ԱԱԾ տնօրենի ցնցող հայտարարությունը

Ինչպես երևում է, իշխանությունը խճճվել է իր իսկ հորինած «կոռուպցիոն բացահայտումների» մեջ։ Մեկ տարի առաջ հարայ-հրոցով, «տուշոնկա», «Երևան սիթի», «Նորֆոլկ» և նմանատիպ շուոներով սկսված «կոռուպցիան արմատախիլ անելու» և «թալանված միլիարդները ժողովրդին վերադարձնելու» Նիկոլ Փաշինյանի բեմադրությունները, մեղմ ասած, արդեն խամրել են։ Անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում հասարակությունը համոզվեց, որ «թալանված միլիարդների» (դոլարային միլիարդներ) մասին հայտարարությունները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի