19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Լիդիան Արմենիան զգուշացնում է

2018թ․ հունիսից ի վեր Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետևանքով Լիդիանը հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում՝ չկարողանալով իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների և գարնանային ձնհալքի հետևանքով էրոզիան և մակերևութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով, Ընկերության ունեցած պարտավորությունների և թույլտվությունների պայմանների համաձայն։   Լիդիանը տեղեկացրել է Կառավարությանը, որ Ընկերությունը […]

Տեր-Պետրոսյանը իր հաջորդ կադրին է նախապատրաստում ԱԳ նախարարի պաշտոնին

ՀԱԿ վարչության անդամ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ բարեհաջող դիրքավորելով նոր կառավարությունում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հաջորդ կադրին են «առաջ բրթում»: Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝  մոտ ապագաում ԱԳ նախարարի պաշտոնում Զոհրապ Մնացականյանին կփոխարինի ԱԳ նախկին նախարար /1993-1996թթ/  Վահան Փափազյանը: Նկատենք, […]

76 հատոր. Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի, Գևորգյանի գործը դատարանում կլինի մոտ 2 ամսից

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նյութերը բաղակացած են 76 հատորից։ Այդ մասին 24News– ի հետ զրույցում հայտնեց գործով մեղադրյալ, սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Արմեն Գևորգյանի պաշտպանը նշեց, որ դեռ չեն ծանոթացել գործի նյութերին։ «Ուրբաթ գնացել ենք վարույթ […]

Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը. Սեդրակ Քոչարյան

Վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Նույնիսկ խոսում էին, թե նրան կալանավորել են։ Պարզաբանումներ ստանալու նպատակով 2rd.am-ը դիմել է Սեդրակ Քոչարյանին։ – Պարո՛ն Քոչարյան, կխնդրեինք հերքել կամ հաստատել Ձեզ մեղադրանք առաջադրելու եւ հարակից գործընթացների մասին լուրերը։ Ի դեպ, ինչու՞ մինչեւ այժմ հրապարակային խոսքով հանդես չեք եկել։ […]

Հալեպի հայ համայնքին անհրաժեշտ է տարհանել, ոչ թե պաշտպանել, ՀՀ-ն առանց այդ էլ պատերազմի մեջ է /տեսանյութ/

«Սիրիա պետք էր ուղարկել հատուկ ջոկատայինների, որոնք կզինեին տեղի հայ համայնքին ու կպատրաստեին: Օրինակ՝ 80 հոգանոց խումբ, որը կիրականացներ դա՝ ՌԴ-ի աջակցությամբ»,- լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀ-ի կողմից Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելուն, ասաց ազատամարտիկ, ռազմական հարցերով փորձագետ Վովա Վարդանովը: Հարցին՝ «կարծում եք, որ ՀՀ-ն պետք է ներգրավվի՞ Սիրիական հակամարտության մեջ, հետեւանքները հաշվի չե՞ք առնում» […]

«Իսկանդեր» ունենք, բայց չունենք հրետանային հետախուզություն, որը թույլ կտա Ադրբեջանի ԶՈՒ տարածքում թիրախները հայտնաբերել

Ռազմական հարցերով փորձագետ Վան Համբարձումյանը կարծում է, որ ՀՀ-ի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը հակամարտության կողմ հանդիսացող որոշ երկրների եւ Սիրիայի իսլամիստների շրջանում ընկալվում է որպես թշնամական գործողություն, որովհետեւ Ռուսաստանի աջակցությամբ է իրականացվում: «Սիրիայի հայկական համայնքը չեզոք դիրքում էր, նրան որեւէ մեկը չէր «կպնում», իսկ հիմա ընկալվում է որպես Սիրիայի կառավարության աջակից: Հալեպի վրա մեծ […]

Յուրաքանչյուր օր մենք տեսնում ենք նոր ձախողում, որն ուղեկցվում է հմուտ մանիպուլյացիայով. Շարմազանով

«Փաշինյան Նիկոլը, որ եկել է իշխանության, ժողովրդին ասե՞լ է, որ կրճատումներ են լինելու: Իհարկե, ոչ: Ավելին, նա խոստումներ է տվել, թե նոր աշխատատեղեր են բացվելու, թե թռիչքային զարգացում ենք ունենալու, թե աղքատությունը կրճատվելու է, ներդրումային բում է լինելու, ներգաղթ ենք ունենալու, արտագաղթ չի լինելու, հպարտ արտաքին քաղաքականություն ենք ունենալու: Տաս ամիս անցել է եւ հիմա […]

Ուսուցիչների աշխատավարձերի կամ թոշակառուների թոշակների ուշացումները չեն կարող պայմանավորվել բյուջեի եկամուտների անբավարարության պատճառաբանությամբ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մամուլի այն հրապարակումներն, ըստ որոնց հարկային մուտքերը չեն ապահովվել և կատարվել են կեղծիքներ, չեն համապատասխանում իրականությանը: Նշված հրապարակումներում տեղ գտած ոչ մասնագիտական եզրահանգումներն ինքնին բավարար են համոզվելու, որ գործ ունենք ակնհայտ ուղղորդված գործընթացի հետ: Այսպես. Պետական բյուջեի մշակման և կատարման ոլորտում պետությունների գերակշիռ մասը (մինչև 01.01.2018թ. նաև […]

Տնտեսական թռիչք եղավ Քոչարյանի օրոք. նրան բանտում պահելու փոխարեն հետը խորհրդակցեք. Ստեփան Մարգարյան /տեսանյութ/

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության ծրագրում որոշ դրական դրվագներ կան, սակայն ծրագիրն, ընդհանուր առմամբ, հուշագրի տեսք ունի, թեեւ ոչ բոլոր դեպքերում է, որ կառավարությունից կարելի է թվեր պահանջել: «Երբ ասում են, որ ձգտելու են մարդկանց բարեկեցությանը, տվյալ դեպքում թիվ չի կարող լինել, ինչպես պահանջում են»,- լրագրողների հետ հանդիպմանը […]

Ինչի նախկինում ընդդիմությունը չի՞ կարողացել հարցեր տալ, հենց ուզեցել ա հարց տա, եկել են, ծեծել են բազկաթոռի վրա, հա՞: Չէ, լո՞ւրջ, տենց բան են ասե՞լ /տեսանյութ/

«Հո չե՞ն ընդունելու իրենք իրենց սխալները: «Սպառնալիք» ասելով՝ ի նկատի ունեմ ֆեյսբուքյան տարբեր գրառումները, նաև որոշ խոսքեր, որ մեզ են հնչել: Ես չեմ ցանկանում էդ բանի մեջ մտնել, ես իմ գնահատականը տվել եմ, և կարծում եմ՝ իրենք գիտեն` որն էր սպառնալիք, որը չէ, մեզ ասեն՝ ինչ ասենք, ինչ չասենք՝ էդ կոնտեքստում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի