16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Սոցցանցերում ատելության մթնոլորտի պահպանումը ապագայում բռնության կհանգեցնի. ՄԻՊ

Սոցցանցերում անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի պահպանումը ապագայում բռնության կհանգեցնի: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ 2018 թ. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին ամենամյա զեկույցի քննարկման ընթացքում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:Նրա խոսքով՝ սոցցանցերում վիճակը լավագույններից չէ, այն անհանգստություն է առաջացնում: «Փողոցում ժպտացող մարդը սոցցանցերում կարող է ատելություն սերմանող հաղորդագրություններ գրել: Տպավորություն է […]

Անարխիան հասավ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին

Երեկ երեկոյան Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ անհայտ անձինք թալանել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։ Ոստիկանությունից հայտնում են, որ գողության վերաբերյալ ահազանգը ստացել են ժամը 21։25–ին։ Ըստ հաղորդման՝  ժամը 19։50– 20։20 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Սիրահարների այգու դիմացի մայթի մոտ կայանված մեքենայի ապակին կոտրելու միջոցով գողություն է կատարել։ Նախնական տեղեկություններով՝ պատգամավորի մեքենայից գողացել են […]

Թավշյա իշխանությունն անցել է բացահայտ ճնշումների. Ժամանակ

Հայաստանի իշխանություններն արգելում են գործող համայնքապետերին առաջադրվել: Նրանց կանչում են մարզպետարաններ և մարզպետի կամ փոխմարզպետի մակարդակով հայտնում, որ եթե որոշեն առաջադրել իրենց թեկնածությունը, ապա խնդիր կունենան իշխանության հետ: Համայնքապետերն էլ հնազանդորեն ենթարկվում են վերևից իջեցված հրահանգին, որովհետև ոչ մեկը չի ուզում խնդիր ունենալ: Նոր իշխանությունը չի վստահում ՀՀԿ-ական համայնքապետերին ու դպրոցի տնօրեններին, և նրանց փոխարինելով […]

Սամվել Բաբայանը սկսեց գործընթացը: Իշխանությունը մտահոգված է. Փաստ

Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ տասը տարվա մշտական բնակության հետ կապված խնդիրներ կան, Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ նախատեսում է Ղարաբաղում այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել։ Գործընթացը ձգձգվեց: Երեկ Բաբայանն արդեն սկսել է այդ ստորագրահավաքը, որպեսզի Սահմանադրության մեջ կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա ՀՀ-ում հաշվառված քաղաքացիներին Արցախում առաջադրվել նախագահական ու խորհրդարանական ընտրություններին: […]

Մինչեւ ուր կհասնի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը. Փաստ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգա­մանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժո­ղով ստեղծելու անհրաժեշտության մասին մա­յիսի 20-ին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե հասունացել է այդ իրադար­ձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը: Ընդ որում, վարչապետն այդ խնդրին անդրադար­ձել էր դատական ռեֆորմի համատեքստում ունեցած ելույթի ժամանակ, ինչը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում խնդրին:  Մայիսի 30-ին իշխանական խմբակցության 47 պատգամա­վորների […]

Փաշինյանն իր ձախողակ կադրերին կտեղավորի. Ժամանակ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը այս պահին պաշտոնական արձակուրդում է: Ըստ մարզպետի մերձավոր շրջապատի՝ նա արձակուրդից չի վերադառնա մարզպետարան, քանի որ կլինի այն մարզպետների շարքում, որոնք նշանակվելու են այլ աշխատանքի, որը անհամեմատ ավելի պակաս պատասխանատվություն է ենթադրում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում խոստովանել, որ իր կադրային քաղաքականությունը ձախողվել է, ուստի ձախողված կադրերին ոչ թե հեռացնում է […]

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան նվեր է ուղարկել Ռոբերտ Քոչարյանին. Ժողովուրդ

Թերթը օրերս տեղեկացրել էր, որ այժմ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդական, նախկինում նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանն օրերս մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին: Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր ու Քոչարյանի հարաբերությունները քաղաքական չեն, եւ ինքը հանդիպմանը եղել է, որպեսզի Քոչարյանին փոխանցի Սանկտ Պետերբուրգի նահանգապետի նվերը` զինվորական պրոֆեսիոնալ ծովային հեռադիտակ: […]

Մանվել Գրիգորյանը կտրուկ հրաժարվել է բուժումից. Հրապարակ

Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ են տե­ղափոխել դատապարտյալների հիվանդանոց: «Նման հիվանդին պահելու, պատշաճ բուժօգնություն տրամադրելու հնարավորություն այդ հիվանդանոցը չունի, անգամ ավելի թեթև հի­վանդությամբ տառապողներին են այդ հիվանդա­նոցից ուղղորդում քաղաքացիական հիվանդանոցներ»,- ասաց Մ. Գրիգորյանի բժիշկ Արտակ Մանուկյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Մ. Գրիգորյանը կտրուկ հրաժարվել է բուժումներից, այդ թվում և ինսուլինից, որն ստանում էր մեծ չափաքանակով:  Բա […]

2018-ին գրանցվել է 5.2 տոկոս տնտեսական աճ՝ նախատեսված 4.5-ի փոխարեն. Նիկոլ Փաշինյան

2018-ի մայիսին ձևավորված նոր իշխանությունների խնդիրը մակրոտնտեսական կայունության խնդիրն էր, որը պահպանվեց, Աժ-ում ՀՀ 2018 թ-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել դեպքեր, երբ երկրում նման մասշտաբային փոփոխություններ են տեղի ունենում և երկրում տնտեսական համակարգը ցնցումների չի ենթարկվում և ամեն ինչ մակրոտնտեսական պայմաններում […]

Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով նախկին պաշտոնյա է ձերբակալվել

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի