11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սասուն Միքայելյանի «իզգոյացումը». Փաստ

Թերթի տեղեկություններով, իշխանական ուժի ներսում առկա բեւեռացումների մասին խոսակցություններն աստիճանաբար իրականության սաղմեր են ստանում։ «Մասնավորաբար, անընդհատ խոսվում էր այն մասին, որ Սասուն Միքայելյանին իշխանության ներսում այնքան էլ բարյացակամորեն չեն վերաբերվում. որպես դրա վառ ապացույց նշվում էր այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ լինելով՝ նա չընտրվեց նոր վարչության կազմում, թեպետ Միքայելյանն ու ՔՊ-ականները ամեն ինչ […]

Երբ կենացները քաղցրացել են, Հայկ Մարությանը համբուրել է Շուշան Պետրոսյանին. Հրապարակ

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում տրվեց «Երևանի օրերը՝ Արցախում» միջոցառումների մեկնարկը, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, աշխատակազմի տարբեր պաշտոնյաներ և ավագանու անդամներ։ Միջոցառման շրջանակներում Ստեփանակերտում տրվեց նաև Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների մեկնարկը։ Մաեստրոյի պատվին անցկացվել են տարբեր միջոցառումներ, որոնք հետո ամփոփվել են տոնական խնջույքով՝ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերի ու ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մենք տեղեկացանք, […]

Լուրջ ցնցումներ են սկսվել: Յուրաքանչյուրը «ժերտվա» կդառնա. Փաստ

թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու առիթով կոմիտեում սպասվող զարգացումների վերաբերյալ։ Տեղեկությունների համաձայն, քննչական կոմիտեի վրա Ամուլսարի «բազարը» ջարդելուց հետո, քննչականում լուրջ ցնցումներ են սկսվել։ Գաղտնիք չէ, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում ՔԿ-ն հատկապես «նստած» է նախկին իշխանավորների գործերի վրա, որոնց մեծ […]

Մեղվի թույնը՝ մաշկի երիտասարդացման լավագույն միջոց

Անգլիական գեղեցկության սալոններում վերջին շրջանում ակտիվորեն առաջարկում են մաշկի երիտասարդացման նոր մեթոդ, որը հիմնված է մեղվի թույնի օգտագործման վրա: Նախկինում թույնի օգտակարությունը հաստատված չի եղել: Այդ իսկ պատճառով դիմահարդարները վախեցել են այդ բաղադրամասն օգտագործել իրենց պրոցեդուրաներում: Հայտնի է, որ թագաժառանգ Չարլզի կինը՝ Քամիլան, դարձել է անգլիացի առաջին լեդիներից, որ համաձայնել է անցնել երիտասարդացման պրոցեդուրան: Այս […]

Առավոտը սկսեք քաղցած վիճակում մեկ բաժակ գոլ ջուր խմելով եւ կտեսնեք փոփոխություն

Բժիշկներն ու դիետոլոգները խորհուրդ են տալիս առավոտը սկսել ոչ թե մեկ բաժակ սուրճով, այլ քաղցած վիճակում գոլ ջուր խմելով։ Նախ դա, դրական ազդեցություն ունի աղեհամակարգի վրա։ Այն աղիները «նախապատրաստում է» սնունդ ընդունելուն։ Բացի այդ, մաքրում է թույներից։ Եթե փորկապությամբ եք տառապում, այս հարցում ևս գոլ ջուրը օգնության կհասնի։ Այն  քայքայում է աղիների պատերին կուտակված ճարպերը։ […]

Որտե՞ղ է իրական խաղաղությունը

Ամեն գնով՝ հանգստացուցիչ դեղամիջոցների օգնությամբ և յոգայի նման տարբեր ուսմունքների միջոցով մարդիկ ձգտում են խաղաղություն գտնել, բայց իրական խաղաղությունը, որը գալիս է խոնարհ մարդու մոտ և նրան աստվածային մխիթարություն է բերում, նրանք չեն ձգտում:  Սբ. Պաիսիոս Աթոսացի

Աղոթք քնելուց առաջ

Բոլորի պահապան Քրիստո՛ս, թող Քո Աջը հովանի լինի ինձ վրա գիշեր և ցերեկ, տանը նստելիս, ճամփա գնալիս, քնած թե արթուն, որպեսզի երբեք չսասանվեմ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Ամեն: … Տե՛ր իմ Աստված, Տե՛ր բարերար, դու պահպանի՛ր ինձ այս գիշեր, տո՛ւր հորս ու մորս կյանք երկար և երջանիկ հանգիստ օրեր: Քո սուրբ հրեշտակը […]

Դե արի ու մի ասա` իյա՜, իրո՞ք…

Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ բավականին զարմացրեց  «ազնիվ»  հեղափոխականից  շատ արագ կոռուպցիոն  գործով քրեական հետապնդման  տակ ընկած Դավիթ  Սանասարյանը, զարմանում է «Իրավունքը»:  Նա ոչ ավել-ոչ պակաս թունդ  ազգայնական գրառում է արել.  «Շնորհավորանքի փոխարեն.  Սխալից հետ կանգնելը  միգուցե ավելի ցավոտ է, բայց կարեւորը ճիշտ պահն ընտրելն ու դժվարին  որոշում կայացնելով`  այն ուղղելն է:  Ժամանակին սխալ քարոզ եմ տարել` հայտարարելով անկախ Արցախի մասին.  չկա Արցախի  հանրապետություն.  կա  Հայաստանի մարզ Արցախ… Ուստիբոլորիս կշնորհավորեմ այն ժամանակ, երբ համարձակորեն կկրկնենք հերոս  Ազգալդյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հավատամքը ու Արցախը պաշտոնապես (առանց մի թիզ հող զիջելու)  կդառնա Հայաստանի մաս»:  Դե արի ու մի ասա` իյա՜, իրո՞ք… Այդ ինչպե՞ս եղավ, որ հանկարծ սուպերլիբերալ ակտիվիստը այդպես կտրուկ շուռ  եկավ դեպի վերամիավորման թունդ ջատագովությունը: Թե՞ այդերիտասարդը անձնական օրինակով հաստատում է  հայտնի ասացվածքը, որ սրիկաների վերջին ապաստարանը հայրենասիրությունն է:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի