27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Նազենի Ղարիբյանը թաքցրել է, որ ինքը ֆրանսիայի քաղաքացի է /տեսանյութ/

«Նազենի Ղարիբյանը գիտի, որ Օպերայի թատրոնի կողմից մերժված անձ է և որոշում է հանկարծ իր մոտ անել նիստը և իրեն ընտրում է խորհրդի նախագահ»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց դիրիժոր Հարություն Արզումանյանը: Վերջինս փաստեց՝ Նազենի Ղարիբյանը Վիքիպեդիայի իր կեսագրությունից ջնջել է այն տվյալը, որ ինքը Ֆրանսիայի քաղաքացի է, այնուհետև կրկին վերականգնել է այն: Ավելին՝ տեսանյութում:  

Նիկոլ Փաշինյանն ու իր խորհրդականները չգիտեն՝ ում հետ գործ ունեն. Նազարբաեւօ զարմանքը մեղմ արձագանք էր

Հայաստանի վարչապետը անհիմն է մեղադրել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին «բելովեժյան դավադրության» մեջ։ Այս մասին Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունները Նազարբաեւի հասցեին վկայում են այն մասին, որ նա եւ վարչապետի խորհրդականները չգիտեն, թե որ երկիր են գնում եւ ում հետ են հանդիպում։ «Ստիպված […]

«Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննությունից աշակերտների առնվազն 30 տոկոսն անբավարար է ստանալու. մասնագետ

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ կենտրոնացված քննությունն աշակերտների գիտելիքի ընդհանուր պատկերը ցույց չի տալու։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի համոզմամբ` 9-րդ դասարանցիների «Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննությունից աշակերտների առնվազն 30 տոկոսն անբավարար է ստանալու։ Սերոբյանն այս կարծիքը հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Կենտրոնացված քննություն անցկացնելը բերեց միայն նրան, որ որոշ աշակերտներ սկսեցին դրա […]

Նիկոլ Փաշինյանը չեղարկել է նախանշված միջոցառումներն ու շտապ վերադառնում է Հայաստան /լրացված/

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աշխատանքային այցի ընթացքում ուղեկցող լրագրողների հայտնի է դարձել, որ Փաշինյանը որոշել է չմասնակցել մի շարք օրակարգային միջոցառումների ու վերադառնում է Հայաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում աշխատանքային այցի շրջանակում նախատեսված որոշ միջոցառումներն ու որոշել է շտապ վերադառնալ Հայաստան։ Նուր-Սուլթանից այս մասին հաղորդում է Factor.am-ի թղթակիցը։ […]

Սուտ է: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. փորձագետ

Ադրբեջանը փաստացի մեծ գումարներ է ծախսում իր միջազգային իմիջը որպես տոլերանտ, բազմազգ, ժողովրդավար ընկալելի երկիր դարձնելու համար, բայց միշտ գտնվում է հայերի հետ կապված որևէ միջադեպ, որը ջուրն է գցում այդ ամբողջ աշխատանքը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Բաքվում կայանալիք Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանի հիմնավորված բացակայությանը։ Ադրբեջանագետը կարծում է, […]

Իշխանության քայլերն ավելի շուտ ամբոխի քմահաճույքների բավարարմանն են ուղղված. սոցիոլոգ

«Երբ փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ արդյունքների ենք հասել վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ պարզվում է, որ դրանք մասշտաբային չեն, ունեն մակերեսային բնույթ և ավելի շուտ ամբոխի քմահաճույքների բավարարմանն են ուղղված, թե՝ տեսեք, սա ենք անում, նա ենք անում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ գնահատական տալու համար նայում […]

Ստամբուլյան կոնվենցիան սպառնալիք է․ ի՞նչ է թաքցնում սոցապ նախարարությունը

2019 թ․-ի մայիսի 13-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակեց «Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (ստամբուլյան կոնվենցիա) մասին մի նյութ, որտեղ ներկայացրեց, թե կոնվենցիայի մեջ ավանդական ընտանեկան արժեհամակարգի համար սպառնալիք հանդիսացող դրույթներ իբր չկան (http://www.mlsa.am/?p=21702)։  Ստորև ներկայացնում ենք հատվածներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված