11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ասք վասն հին Հայաստանի նոր դատախազի կամ նոր Հայաստանի հին դատախազի

Հիմա արդեն պարզ է, թե ինչպես է ստացվում, որ ամեն անգամ դատախազությունը ցույց է տալիս վարպետաց դաս (մաստեր կլաս) թե ինչպես չպետք է քննել գործեր իրավական պետությունում։ Պարզվում է՝ դատախազությունում միջին ծավալի իրավական փաստաթուղթ ընթերցելիս կարդում են միայն այն պարբերությունը, ուր գրած է դատախազ բառը՝ մոռանալով ինչի մասին է բուն փաստաթուղթը եւ ամբողջ փաստաթուղթը մեկնաբանելով […]

Պողոսն արդեն վարչապետ է

Ստաբիլ հաջողություններ գրանցող ցանկացած ղեկավար անձ գիտի, որ իր կայացրած որոշումների զգալի մասը ոչ պոպուլյար են լինելու կայացման պահին ու, որպես կանոն, այդ որոշումների ազդեցությունը կրողները միայն ամիսներ անց պետք է հասկանան դրանց պատեհությունը: Պատճառը՝ միայն տվյալ դիրքում գտնվող անձն է տիրապետում ինֆորմացիայի ողջ ծավալին ու ըստ այդմ՝ խնդրո առարկաների ռիսկերը ճիշտ հաշվել ու գնահատել, […]

Նիկոլն Աքիլլես չէ, պոպուլիզմի եւ ստախոսության գարշապարը խոցվելու է. Շարմազանով

Այսօր քայլողների իշխանության ինտելեկտուալներից մեկը խորհուրդ է տվել պատգամավորներին հունական գրականություն կարդալ:  Սա այն դեպքն է, երբ հունական գրականությունը, մասնավորաբար Հոմերոսի «Իլիական» ու «Ոդիսական» ընթերցելը կարող է օգտակար լինել հենց իշխանական բուրգի ծայրին հայտնված Փաշինյանի համար: Առաջին՝ չմոռանալու համար «տրոյական ձիու» եւ այնտեղ դարանակալած Ոդիսեւսի մասին եւ երկրորդ՝ հիշելու, որ նույնիսկ Աքիլլեսի պես հերոսը ուներ խոցելի […]

Փողոցում մնացած հեղափոխություն

 Առհասարակ հեղափոխությունները ծնվում են ուղեղներում, գալիս են հրապարակ և նորից ավարտվում այն մարդկանց ուղեղներում՝ հանուն որոնց ծնվեց հեղափոխությունը և հետայդու նրանք կրողն են այդ գաղափարի եվ տերը՝ տերն ու նախաձերնողը այն փոփոխությունների, որոնցով պատկերացնում են իրենց ապագան։ Մեզանում հեղափոխությունը մնաց փողոցում. դարձավ փողոցային։ Կյանքում ոչինչ չարած ոչ մի տեղ չսովորած, ոչ մի օր չաշխատած, հների […]

ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորանշանակ վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։ Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ […]

Կա մի բան, որը բոլորիս կմիավորի. Վահե Հովհաննիսյան

Ստացվել է այնպես, որ այսօր ցանկացած հարց հասարակությունը բաժանում է ճամբարների՝ թշնամանքի ու ագրեսիվության եզրին։ Ամուլսարը, կոնվենցիան, դատավարությունները, Արցախը, մարտի 1-ը, Երևանի աղբը և այլն։ Գնալով ցանկը մեծանալու է։ Սա կայուն տեսակետներ չունեցող իշխանության, ինչպես նաև՝ տարի ու կես առաջ սկիզբ դրված ներքին պառակտման ու ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունքն է։ Պետության ամենակարևոր սենյակներում մշակվող […]

Չգիտեմ՝ ինչի մասին է խոսում պարոն Սեֆիլյանը. Լիլիթ Մակունց

Դա տվյալ կուսակցության տեսակետն է, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանն այն մասին, որ հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նշենք, որ «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ եթե ֆորս-մաժորներ չլինեն, եկող տարի կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել։ «Ես չեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի