24 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ԵԱՀԿ-ն դիտարկում է իրականացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

Հոկտեմբերի 23-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա): Սահմանի […]

Բանակ չծառայած Արման Բաբաջանյանը չի կարող ինձ փնովել. Մարգարիտա Խաչատրյան

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն, անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատություններին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե վախենալու, կորցնելու բան չունի։ «Եթե սրանք ինձ փնովում են, ապա երկու տարի յոթ օր իմ տղան ծառայել է, բանակ չծառայած Արման Բաբաջանյանը (ԱԺ անկախ պատգամավոր) չի կարող ինձ փնովել, չի կարող ինչ-որ սևազգեստ մայրերի կանչել կառավարության շենքի դեմ […]

Թուրքական կողմին հնարավորություն տրվեց կատարել մեծ տերությունների նպատակները. քրդագետ /տեսանյութ/

Քրդագեդ, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով Սիրիայում  Թուրքիայի կողմից կազմակերպված  «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի մասին ասաց, որ այն նպատակները, որոնք Թուրքիան դրել է իր առաջ լիովին չի իրագործել:  «Մենք կարող ենք հստակ արձանագրել, որ առաջին  փուլը՝ բուն հարվածներ իրականացնելու. արդեն իսկ հաջողությամբ է պսակվել Թուրքիայի կողմից: Ըստ էության հստակեցվեց մի իրողություն՝ թուրքական կողմին հնարավորություն տրվեց […]

Թուրքիան հայտարարել է Սիրիայում գործողությունների դադարեցման մասին

Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» գործողությունը դադարեցվել է, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այն չի ավարտվել, և բանակը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում հետ մղել ահաբեկիչներին»: «Եթե ահաբեկիչները ինչ-որ տեղ հայտնվեն, մեր զինված ուժերը կսկսեն պատերազմել նրանց հետ: Մենք դեռ ունենք զենք, պահոցներ, ականներ, ծուղակներ. Այս ամենը մաքրելու կարիք ունի: Դեռևս […]

Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն. Արա Բաբլոյան. 168.am

«Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն», – 168.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ ներգրավվելու մասին տեղեկությանը: Նա այլ մանրամասներ չի հայտնել. «Երբ դեռ գնում է պրոցեսը, իրավունք չունենք որևիցե բանից խոսել»:

Դա հեքիաթի ժանրից է. Գագիկ Հարությունյանը հերքում է՝ իրեն չեն ստիպել հեռանալ ՍԴ նախագահի պաշտոնից

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է, թե իրեն անցած տարի պարտադրել են ժամանակից շուտ հրաժարական ներկայացնել։ «Ես ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի՝ հարմար չէ, որ ՍԴ նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի նախագահի լիազորությունները վայր դրեցի, որն իմ իրավունքն է և որևէ օրենքով էլ նախատեսված չէ […]

Պաշտոնական Բաքուն պատերազմի է պատրաստվում, իսկ Երևանում խաղաղություն են մուրում

Պաշտպանյալի անհամարժեքությունը Ալիևը պատրաստվում է գրավել Արցախն ու Հայաստանը, իսկ Փաշինյանը պատրաստվում է գրավել Սահմանադրական դատարանն ու դրանից հետո նաև ամբողջ դատական համակարգը։ Պաշտոնական Բաքուն պատերազմի է պատրաստվում, իսկ Երևանում խաղաղություն են մուրում՝ «հակամարտության կարգավորումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին» բանաձևի շրջանակներում։ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու […]

Իրավապաշտպաններ մնացե՞լ են. հեսա վենդետան անենք վերջացնենք, բոլորին բանտերը լցնենք, հետո տեսեք ինչ ժողովրդավարական պետություն ենք սարքելու

Հայաստանում կամ աշխարհում իրավապաշտպաններ մնացե՞լ են: Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ազգային լեգիոնն ուր ա՞: Կամ՝ Human Rights Watch, Amnesty International, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական Միություն, ինչո՞ւ եք լռում: Հայաստանում կար ժամանակ, երբ նշված կազմակերպությունները տարեկան երկու անգամ Report էին պատրաստում ու հրապարակում, Հայաստանը դնում էին ԵԽԽՎ մշտադիտարկման տակ, անխնա ու, իմիջիայլոց, շատ արդարացի, քննադատում էին […]

Նման բան երբեւէ չի եղել: Հայաստանից ռեկորդային քանակությամբ տարադրամ է դուրս գալիս. 168 Ժամ

Մինչ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեր հայրենակիցներին  կոչ է անում  ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ, Հայաստանից գումարների ակտիվ արտահոսք է տեղի ունենում դեպի Միացյալ Նահանգներ։ Վերջին ամիսներին ԱՄՆ-ի հետ Հայաստանի տրանսֆերտային փոխանցումների հաշվեկշիռը դարձել է նույնիսկ բացասական։ Այսինքն` ավելի շատ գումարներ են գնում, քան թե ստացվում։ Մայիս-հունիսին Հայաստանից Միացյալ Նահանգներ է փոխանցվել միջինն ամսական ավելի քան […]

Ցանկացած ոք, ով հանրային տիրույթում, հրապարակային դաշտում քննադատում է իշխանություններին, կարող է հետապնդվել. Սաթիկ Սեյրանյան

Ինձ այլևս չեն զարմացնում իշխանությունների գործողությունները, որովհետև ամեն ինչ տեղավորվում է նույն տրամաբանության շղթայի մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը։ Նշենք, որ վերջինս ձերբակալվել է ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ինչը մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի