01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դա հեքիաթի ժանրից է. Գագիկ Հարությունյանը հերքում է՝ իրեն չեն ստիպել հեռանալ ՍԴ նախագահի պաշտոնից

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է, թե իրեն անցած տարի պարտադրել են ժամանակից շուտ հրաժարական ներկայացնել։

«Ես ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի՝ հարմար չէ, որ ՍԴ նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի նախագահի լիազորությունները վայր դրեցի, որն իմ իրավունքն է և որևէ օրենքով էլ նախատեսված չէ դրա ընթացակարգը։ Դա իմ իրավունքն է, կարող էի ընդհանրապես հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել լիազորություններս», – ասել է Գագիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ վայր է դրել նախագահի լիազորությունները, մնացել է ՍԴ անդամ՝ մինչև թոշակի ձևակերպումը։

Լրագրողի հարցին, թե իրեն չե՞ն ստիպել, որ հրաժարական տա, որպեսզի Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ, Հարությունյանը պատասխանել է. «Դա հեքիաթի ժանրից է։ Ես ինքս եմ որոշել, որ հարմար չի ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև ՍԴ նախագահ»։

Հիշեցնենք, օրերս վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ասել էր, թե «ՍԴ նախկին նախագահին ստիպում էին հրաժարական տալ, որպեսզի Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ