«Ավելի հեշտ է ինձ ու ձեզ մեղադրել Լենինի դեմ մահափորձ անելու, քան Բաբլոյանին՝ ՍԴ-ն յուրացնելու մեջ». Շարմազանով
iravunk.com
iravunk.com
Զարուհուն լսենք, ասում է՝ 1,5 մլն դրամ աշխատավարձ սկսել է ստանալ ապրիլից: Այսինքն ապրիլ ամսից նախարարը ստացել է 1, 5 միլիոն, բայց հանրությունն ընդամենը օրեր առաջ է տեղեկանում նախարարների, փոխնախարարների եւ գլխավոր քարտուղարների աշխատավարձը կրկնապատկելու մասին։ Սա ի՞նչ է նշանակում՝ գաղտնի հանձնարարակա՞ն, թե՞ թափանցիկ աշխատանք։ Լսենք նրան․ «Դա գործընթաց է, ընթացակարգային խնդիր է, որ գաղտնի գրությամբ […]
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրում է․ «Հայաստանում դեռ չկա այն ընկալումը, որ երկրի վարչապետի տիկինը պետք է ակտիվ գործունեություն ծավալի, ինչպես այժմ ես: Դա շատ բարդ է, որովհետեւ ես մշտական ճնշման տակ եմ գտնվում։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են ու գնահատում այն աշխատանքը, որը ես կատարում եմ։ Ես դա տեսնում եմ մարդկանց հետ իմ […]
Զինվորականներին ապրիլյան պատերազմի հանձնաժողով կանչելու, հարցաքննելու մասին լուրերը հակազդեցություն են առաջացրել զինվորականների շրջանում, այդ թվում եւ արցախյան առաջնագծում ծառայող սպայակազմի մոտ։ «Եթե ամեն սպայի վրա էս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը կասկածում են, ինչո՞ւ են սահմանը մեզ վստահել. մեզ համար վիրավորական է այդ մոտեցումը։ Փաստաբանի հետ խորհրդակցելու ենք, ու եթե պարզվի, որ պարտադիր է մեր ներկայանալը, «ռապըրտ» […]
1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում գնդակահարված ԱԺ նախագահ, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին ապշած է, որ այսօր Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման հարց է բարձրացվում եւ անգամ քննարկման օրակարգ է դարձել: «Մենք մարսե՞լ ենք հոկտեմբերի 27-ի հետեւանքները, այո՞, անցե՞լ ենք այդ դաժան ճանապարհը, հաղթահարե՞լ ենք արդյոք այդ ողբերգական օրվա կրակոցների թողած բեռը, որ […]
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ սենսացիոն հայտարարություն է արել, որը, սակայն, օրվա լրահոսում ուշադրության չարժանացավ: Լրագրողների հետ զրույցում նախ՝ խոսելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին՝ Բաբլոյանը հայտարարել է. «Ես ինչ արել եմ՝ արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն: Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող […]
Հիսուս ասում է. -Այն ժամանակ երբ մեկը ձեզ ասի՝ «Ահավասիկ այստեղ է Քրիստոսը», կամ ասի՝ «Ահա այնտեղ է», չհավատաք, որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի հայտնվեն և նշաններ ու հրաշքներ կատարելով՝ պիտի մոլորեցնեն, եթե կարողանան, նույնիսկ Աստծու ընտրյալներին: Բայց դուք զգո՛ւյշ եղեք: Մարկոսի ավետարան 13:21-23
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 23–ին մերժեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մութաֆյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։ Հիշեցնենք, Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր […]
Հինգ անչափահաս երեխա, հիվանդ ամուսին, սոցիալական ծանր պայմաններ։ Այսպես է իր առօրյան բնութագրում բազմազավակ մայր՝ Ռոզա Ադամյանը։ Ռոզայի խոսքով՝ ինքը չի կարող աշխատել, քանի որ երեխաները փոքր են, ո՞վ խնամի, իսկ ամուսինը ողնաշարի հետ կապված լուրջ խնդիրներ ունի,վերջինս ևս ունակ չէ աշխատել։ Նրանց առաջնեկն ընդամենը ՝ 5 տարեկան է փոքրըՙ մի քանի ամսական։ Տարիներ առաջ նրանց, […]
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վայր է դնում մանդատը, քանի որ ստանձնում է Նորք-Մարաշ վարչական շրջանիի ղեկավարի տեղակալի պաշտոնը: «Սիրելի՛ համաքաղաքացիներ, ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր վայր եմ դնում Երևան քաղաքի ավագանու մանդատս։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տվել էին ինձ այս հնարավորությունը, ինչ որ […]
























