18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սա հեղափոխություն անվանելը նշանակում է խաբել ժողովրդին: Բացեք կառավարական առանձնատների դռները /տեսանյութ/

Պահանջում են բացել կառավարական ամառանոցի դռների հասարակության առաջ և բյուջեից միլիոններ չմսխել 2 ընտանիք պահելու համար. թեմայի շրջանակներում մամուլի ասուլիսին մասնակցում են «Երևանի այլընտրանքային քաղաքապետարանի» նախաձեռնության անդամներ Սոնա Աղեկյանը, Սարգիս Տեր-Եսայանը և Ռոման Խաչատրյանը:

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի խոսքով՝ տարբեր իշխանավորների կողմից հեղափոխություն որակված իրադարձություններից հետո, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր կենցաղում զգար այդ փոփոխությունը: Մինչդեռ փոփոխություններ արձանագրեցին մի քանի քայլ քայլողնրի կյանքում, ովքեր դարձան երկրի ղեկավարներ.

 «Այս մարդիկ նախկինում քաղաքական կյանքում երբեւէ աչքի չեն ընկել, իրենց գործնեության արդյունքում որեւէ դրական փոփոխւթյուն չէին արել, ընդամենը «ընդդիմադիր» կեցվածքով ամբիոնից ճղճղացել են այն, ինչ գիտեինք բոլորս:

https://www.youtube.com/watch?v=ixtKffzp3HE

Սկզբում հեծանիվով, մետրոյով երթեւեկող քայլողների կյանքում տեղի ունեցած հսկայական փոփոխություններ: Նրանք անմիջապես տեղափոխվեցին կառավարական առանձնատներ, որոնց կենցաղն ապահովելու համար Կառավարության որոշումով կառավարական առանձնակատան կենցաղն ու կոմունալ վճարները սուբսիդավորելու համար հատկացվել է 387 մլն դրամ: Սա այն դեպքում, երբ ունենք ահռելի չափերի պարտք, երբ թոշակառուն դողդողացող ձեռքերով հաշվում է 130 դրամանոց հացի գումարը եւ դեռ պարտք է մնում: Թոշակառուի թոշակը որոշել են բարձրացնել 2020 թ.-ից, այն էլ 10 տոկոսով: Սա հեղափոխություն անվանելը նշանակում է խաբել ժողովրդին»,-պնդում է Սոնա Աղեկյանը :

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ