ԱԱԾ-ն նոր հափշտակում է հայտնաբերել ՊՆ-ում
Բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք: Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, մատակարար կազմակերպության հետ գալով հանցավոր համաձայնության, ուռճացված գնով կնքել են մատակարարման պայմանագիր, որի հիման վրա այդ ընկերությանն ապրանքատեսակի իրական շուկայական արժեքի փոխարեն փոխանցել են […]