Հիմա ասում են՝ թող «քայլարած» լինի, բայց պոլի փետ լինի․ Ռուբեն Հակոբյան /տեսանյութ/
Յ.Դ. Բիւրօն վերլուծելով Հ.Հ. քաղաքական իրավիճակը և տեղի ունեցող իրադարձութիւնները՝ այսու իր խոր մտահոգութիւնն է յայտնում, ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերեալ։ Հ.Հ. իշխանութիւնների որդեգրած անհանդուրժողական մօտեցումը, այլակարծութիւնը մերժելու և իշխանութիւնների նկատմամբ քննադատութիւններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ և պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրէ խորանում է։ Կոչ ենք ուղղում […]
Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև բավական բարդ հարաբերություններ են, այնպիսի տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք», «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի այսօրվա համաժողովի մեկնարկին ասաց ակումբի հիմնադիրներից Վազգեն Մանուկյանը։ «Այն նախադասությունը, որ լուծումը պետք է գոհացնի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, առաջին անգամ Գորբաչովն է ասել։ Հետո շատ շուտ […]
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները: Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից: Ուսումնասիրությունն իրականացվել է՝ ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ, բ) ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ, գ) գնման […]
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը դժվարանում է ասել՝ արդյոք «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը կդառնա քաղաքական ուժ։ «Ժամանակը, ընթացքը, քննարկումները ցույց կտան, թե որ ուղղությամբ կգնանք, բայց որ նման ակումբներն ունեն հեռանկարներ, վաղվա տեսլական, թե ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում, ակնհայտ է», – ասաց նա։ Աղվան Վարդանյանի խոսքով՝ այսօր իշխանությունից դուրս կա հինգ-վեց ուժային տարբեր կենտրոն, քաղաքական […]
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեմային։ Նա, մասնավորապես, գրել է. «Թեև հանրության աչքերում այս շաբաթվա հիմնական “հերոսը” նախարար Արայիկ Հարությունյանն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրեց մի քանի օրվա ընթացքում երևակայական մտքի այն քանակությամբ գոհարներ մատուցել հանրությանը, որ արդեն հնարավոր չէ անտարբեր անցնել նրանց […]
Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել: ՀՀ Վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, նվազել է 4.8 տոկոսով: Հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում՝ անցած տարվա ցուցանիշից պակասելով 7 տոկոսով: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը այսպես է պարզաբանել. «Այս տարին, օրինակ, ծիրանի համար […]
Ամիսներ շարունակ խոսվում է ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի գնի բարձրացման մասին, շրջանառվում են տարբեր վարկածներ ու ժամկետներ։ Նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեմայի հետ կապված ասել է, որ գազի գինը մինչև ապրիլի 1-ը կմնա նույնը։ Այս մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ մեկ ամիս առաջ՝ նշելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ գազը ձմռան […]
Ասում են, թե շաբաթ-կիրակի օրերին Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում կազմակերպված ԼԳԲՏ միջազգային «ֆորումին» բավականին «ներկայացուցչական» մասնակցություն են ունեցել ոչ միայն տեղական «համայնքի» անդամները, զորօրինակ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի և ԿԳՄՍ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի նախընտրած Կարաբինան (վերջինիս հետ նրանք սիրում են լուսանկարվել ու իրենց պատկերները տեղադրել սոցցանցերում) և ԱԺ-ում ելույթ ունեցած, տրանսգենդերների համար խորհրդարանում Օվերտոնի լայն պատուհան […]
Նիկոլ Փաշինյանի իրար հաջորդող սխալները, հրապարակային անպատասխանատու արտահայտությունները սկսել են բավական ծանր կացության մեջ դնել սեփական թիմակիցներին։ Մեր տեղեկություններով, իշխանական տարբեր թևերում կա խուլ դժգոհություն, թե ինչու պիտի իրենք պարտադրված արդարացնեն այն, ինչին կտրականապես դեմ են։ Ավելին՝ շատերը գերադասում են լրատվամիջոցների հետ չխոսել, որպեսզի ստիպված չլինեն ասելու այն, ինչն իրենց համոզմունքներին դեմ է։Այս ամենին գումարվում […]
























