19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում. Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը ևս 6 տոկոս բեռ է աշխատող մարդկանց վրա։ Դա չարդարացված նախաձեռնություն է, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Առողջապահության նախարարն ուզում է երևալ որպես ամենաշատ ռեֆորմներն առաջարկած նախարար, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավ և ընդունելի առաջարկ է։ Ինչ վերաբերում է նախարարի գրածին, […]

Դուխովների հռոմեական արձակուրդները: «Ռայն էյր»-ը մի՞ֆ էր. Իրավունք

Մինչ մեր դուխով երիտասարդները ճամպրուկներն են դասավորում՝ հունվարից շաբաթ-կիրակիները Հռոմում սուրճ վայելելու համար՝ մտովի հրաժեշտ տալով Ծաղկաձորին, մոռացած Շենգենյան երկրների համար վիզայի առկայության պահանջը, մեկ էլ անտեր «սև ուրբաթ» օրով տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը։ Եվ օ՜, զարմանս։ Քննարկվում էր այդ բաղձալի չվերթերի տոմսի արժեքից օդի տուրքը հանելու հարցը, նշելով, որ հետագայում, երբ ավիափոխադրողը […]

ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ դեկտեմբերի 2-3-ն Ադրբեջան կատարած այցի մեկնաբանության մեջ: «Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված միջնորդական ջանքերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում»,- […]

Կենտրոնում՝ նոր թաղապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է: Նշենք, որ ըստ տարբեր տեղեկությունների Ավետ Պողոսյանը ՀԱԿ վարչության անդամ է:  

Սա հերթական ապազգային նախագիծն է: Մեր վարչապետը պաշտպանում է գեյերին ու սեռափոխվածներին, բարոյազրկում երկրի պաշտպանի կերպարը /տեսանյութ/

Ազգային ժողովի  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ընդունել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենք: Նախագիծը այսօր «Հենարան» ակումբում ապազգային են որակել լեգենդար հետախույզ, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը եւ ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության ղեկավար, ազգային զինյալ պայքարի առաջնորդներից Վազգեն Սիսլյանը:  «Սա հերթական ապագային նախագծերից է, արդեն որերորդ նախագիծն է: Հանկարծ Աստված չանի, եթե սա վավերացվի, սա […]

Սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Ուշադրություն, հատկապես վարորդներին։ Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց»։

Արցախում զինվոր է զոհվել, կա նաև վիրավոր

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր […]

«Հայաստանի Հանրապետության 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին քննադատելով, առանց այդ էլ չեղած Ձեր քաղաքական կշիռը չավելացավ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաշային կարգ չունեցող սորոսի գործակալ ԱԽՔ «ղեկավարը» «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում և ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ աշխատած, Նիկոլի ձեռամբ նշանակված ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մի խոսքով քայլարած, Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապի ստվերի տակ թաքնված, իր պաշտոնը չգիտակցող, […]

Բա «Սերժի վախտ» ինչո՞ւ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ՌԴ-ում չէին ապամոնտաժում. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրոմ է. «Բա «Սերժի վախտ» ինչո՞ւ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ՌԴ-ում չէին ապամոնտաժում Փաշինյանի իշխանությունն ու անձամբ ինքը առավոտից երեկո թմբկահարում են հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին: Ավելին, նա, ով նախկին իշխանություններին մեղադրում էր ինքնիշխան չլինելու մեջ, իր իշխանության արտաքին կուրսը ամեն կերպ փորձում է ներկայացնել «աննախադեպ դուխով» : Մինչդեռ […]

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գումարները տրամադրվելու են ԼԳԲՏ անձանց, Սոռոսի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կապ ունեցող ՀԿ-ների. Antifake.am

    Օրերս կայացավ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակվել է շուրջ 10 միլիոն դոլար:Ինչպես նշվում էր հեռուստամարաթոնի ընթացում, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը իրականացնում է սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր: Այս անգամ Հիմնադրամը որոշել է աջակցել բռնության ենթարկված կանանց: Այս կապակցությամբ հեռուստամարաթոնի ընթացքում ելույթ ունեցավ ամերիկահայ Սրբուկ Սարկիսյանը, ով «Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի