Սիբիրյան խոցի վարակ. Ռուսական օդանավակայանում ուժեղացրել են վերահսկողությունը Հայաստանից ժամանող ուղևորների նկատմամբ
Եկատերենբուրգի «Կոլցովո» օդանավակայանում ուժեղացրել ն վերահսկողությունը Հայաստանից ժամանող ուղևորների նկատմամբ: Պատճառը, ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, հանրապետությունում հայտնաբերված սիբիրյան խոցի օջախներն են: Ռուսական համապատասխան ծառայությունները նույնիսկ նշել են այն տարածքները, որտեղ հայտնաբերվել են հիվանդության օջախները` Գեղահովիտ և Գետաշեն: Հայտնվում է նաև, որ Ռուսաստանում արդեն Հայաստանից ժամանած ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց հիվանդություն: