23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«ԿԵՑՑԵ՛ մեր արդար» կառավարությունը՝ «լուծեց» բազմազավակների խնդիրը

2019թ. դեկտեմբերի 19-ին կառավարությունը հավանություն տվեց պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքի լրացման նախագծին (https://www.e-gov.am/sessions/, օրակարգի 6-րդ հարց):

          Նախագծի հիմնավորումը ցնցող է՝ նպատակի, ակնկալվող արդյունքի տեսանկյունից: Այն ունի հետևյալ ընդհանրական բովանդակությունը: Նախ՝ գործող կառավարությունը բազմազավակ ընտանիքների սոցիալական երաշխքիներն ու աջակցությունը համարում է անբավարար, որը հանգեցրել է այդ ընտանիքների թվի նվազման: Հետևաբար՝ գործող կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման նպատակով՝ իր համար կարևոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը, երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն ուղղված քաղաքականությունը: Այս նպատակով էլ կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն՝ ուղղված բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացմանը:

Փոփոխության այս նախագիծը կառավարության նիստում ծավալուն քննարկվեց՝ որպես բազմազավակների պետական աջակցության կարևոր հանգրվան:

Սակայն առարկայական փաստ է, որ այս դեպքում ևս գործ ունենք հնչեցվող նպատակին բացարձակապես ոչ համարժեք լուծման հետ:

Իհարկե, հռչակվող նպատակադրումն օբյեկտիվ է, որի իրականացման առաջնային անհրաժեշտությունը բազմիցս ենք հիմնավորել: Նաև իշխանափոխությունից հետո ենք առաջարկել իրավական և ծրագրային իրական լուծումներ:

          Իրականությունը հետևյալն է՝ կառավարության հավանությանն արժանացած նախագծով առաջարկվում է «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց տրամադրել ամսական 40 հազար դրամ պատվովճար:

Իհարկե, վատ չի: Բայց Ծնողական փառքի մեդալով պարգևատրված են ընդամենը 9 ընտանիքների ծնողներ, իսկ բազմազավակ ընտանիքների թիվը 13 հազար է:

Հետևաբար, նորից շարունակում են անպատասխան մնալ մեր կողմից բազմիցս բարձրացված հետևայալ հարցերը.

«Իշխանափոխությունից հետո ինչու՞ շրջանառությունից հանվեց բազմազավակ ընտանիքներին աջակցության մասին օրենքի նախագիծը: Կառավարությունը կկատարի՞ Սահմանադրության 83-րդ և 86-րդ հոդվածներով հստակ ամրագրված իր պարտավորությունը: Ե՞րբ կունենանք բազմազավակ բոլոր ընտանիքների համար պետական աջակցության մասին օրենք և համապատասխան ծրագիր: Եթե կառավարությունը թիրախավորում է երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը, ապա ինչու՞ է 2020 թվականի պետական բյուջեում նախատեսել առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների էական բարձրացում, իսկ երրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը թողնվել է անփոփոխ:

Ժողովրդագրական քաղաքականության հռչակվող նպատակների և գործող կառավարության իրական գործողությունների տեսանկյունից բնութագրական է նաև հետևյալ փաստը՝ կառավարության հնգամյա ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին: Իսկ 2019 և 2020 թվականների պետական բյուջեներով, 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագիր և ֆինանսական միջոցներ նախատեսված չեն: Ի դեպ, վերջինիս մասին արձանագրված է նաև այս նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված դիրքորոշման մեջ:

 

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ