20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կուտը չկերանք, պարոն վարչապետ։ Կամ դուք եք մեզ փորձում խաբել, կամ ՊՊԾ-ն է Ձեզ խաբել

Արդեն մի քանի օր է, հանրությունը բուռն քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի հարցը։ Քննարկումները թեժացան այն աստիճան, որ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձավ թեմային՝ փորձելով պարզաբանումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի մասին։ Սակայն կարծելով, թե հեռուստադիտողը հավատաց ներկայացված բոլոր փաստարկներին, Փաշինյանը դիմեց հին ու բարի մեթոդներին և որոշեց թեման լրիվ ցրելու համար մեղքը գցել […]

Կհայտնվի բանտում․ Նիկոլ Փաշինյանը սպառնաց Աղվան Վարդանյանին

Politik.am-ը գրում է. Օրերս մենք տեղեկացրել էինք, որ Երևանում ձևավորվել է նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ, որի աշխատանքները համակարգելու է ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Դեկտեմբերի 18-ին Աղվան Վարդանյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով և հայտարարեց․ «Դուք տեսնում եք Քոչարյանի հրապարակային ելույթները, հարցազրույցները եւ աչք ու ականջ ունեցողը կտեսնի, որ իր գնահատականները եւ ներքաղաքական, եւ արտաքին քաղաքական, […]

«Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ»-ի դեմ իրականացված բռնությունը».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ»- ի դեմ իրականացված բռնությունը , ազատ խոսքը խոչընդոտող ցանկացած քայլ պիտի դատապարտվի , պետությունը պարտավոր է ապահովել ԶԼՄ- ների անվտանգ աշխատանքը: Պահանջում եմ արագ գտնել մեղավորներին, գտնել իրական հանցագործներին եւ եթե կան պատվիրատուներ, նաեւ նրանց: Քայլ արա պետություն: ԶԼՄ-ների հանդեպ […]

Ռազմիկ Աբրահամյանը ծանր վիճակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվելուց հետո տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացրել է Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը: Վերջինս հայտնեց, որ Աբրահամյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ վերակենդանացման բաժանմունքում: «Ինքը 76 տարեկան զառամյալ մարդ է, առանց բժիշկների հսկողության չի կարողանում որևէ քայլ անել, ամենօրյա ռեժիմով նա բժիշկների հսկողության […]

Փաշինյանը շնորհակալագիր հանձնեց իր ուսապարկը բռնողին․ News.am /տեսանյութ/

Դեկտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ԱԱԾ մի շարք ծառայողների  պարգևատրել է պետական պարգևներով։ Ի թիվս այլոց՝ վարչապետը նաև շնորհակալագիր հանձնեց Պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանին: Ղազար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից մեկն է, իսկ հեղափոխության օրերին բռնում էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկը  

Մարիամ Փաշինյան. Լյուդովիկոս 14-րդը. MediaLab.am

«Մեքենան իմ անձնականը չէ, այն ծառայել է և ծառայում է պետությանը»,- այսպես է հակադարձել վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը նրանց, որոնք «ծանր» են տարել նրա ծառայողական շքեղ մեքենա ունենալու փաստը։ Թույլ տվեք ասել՝ ինձ ոչնչացնում է սեփական անձի լյուդովիկոսյան նույնացումը պետության հետ։ Ժամանակին Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին տեսախցիկների առաջ ասում էր՝ հայրենիքդ որ ասի՝ […]

«Կոչ ենք անում օր առաջ բացահայտել տեղի ունեցածը, դադարեցնել մամուլի և ազատ խոսքի սահմանափակմանն ուղղված շեշտադրված արշավը»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հետհեղափոխական Հայաստանում ԶԼՄ-ների ազատ գործունեության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտությունը կարծես դարձել է օրինաչափություն: Դրա վառ վկայությունն է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության նկատմամբ այսօր տեղի ունեցածը, որը ոչ այլ ինչ է, քան մամուլի ազատությունը բոլոր հնարավոր մեթոդներով խաթարելու փորձ: Եթե նախորդ դեպքերում (Yerevan.today, Aysor.am, news.am) ԶԼՄ գործունեության ոչ իրավաչափ միջամտություններն իրականացրել են իրավապահ մարմինները, ապա այս […]

«Զոդի» կամրջի մոտակայքում հերթական վթարն է եղել. կա վիրավոր

Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոդի կամրջի սկզբնամասում բախվել են «Opel» (վարորդ՝ Ռոմեո Թ., ծնված 1978 թ.) և «ՎԱԶ-2107»  […]

Նարեկ Սամսոնյանը հրապարակել է «101 իրական փաստ Նոր Հայաստանի մասին», որոնք երբեք չեք լսի Նիկոլ Փաշինյանից

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը հրապարակել է փաստեր իրական «Նոր Հայաստանի» մասին, որոնք երբեք չեք լսի Նիկոլ Փաշինյանից։ ՀԿ-ի ներկայացրած փաստերը՝ ստորև.  1. Նիկոլ Փաշինյանը գաղտնի հրամանագրով, խախտելով Սահմանադրությունն ու շրջանցելով օրենսդրական պահանջը, չունենալով դրա իրավունքը, կրկնապատկել է նախարարների, փոխնախարարների և պետական տարբեր գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավար/գլխավոր քարտուղարների […]

Նիկոլը սխալ ա անում, որ Քոչարյանին բանտում ա պահում. Շանթ Հարությունյան

Կարծում եմ՝ Նիկոլը սխալ ա անում, որ Քոչարյանին բանտում ա պահում։ Միանշանակ կողմ եմ, որ նա ազատ արձակվի, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը։ «Թող չդիտվի, թե ես էդ ողջունում եմ։ Ուղղակի իմ համար, որպես հայ մարդու, ամոթ ա։ Երբ որ Փաշինյանին ասում են՝ Խաչատուրովին բաց թողեցիր, ինքն ասում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի