Պարտադիր բոլորի տաքությունը չափվում է. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «ԱԺ մուտք գործելիս պարտադիր բոլորի տաքությունը չափվում է»։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «ԱԺ մուտք գործելիս պարտադիր բոլորի տաքությունը չափվում է»։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ տարածաշրջանում նոր էր սկսվել կորոնավիրուսի համաճարակը՝ Հայաստանի ղեկավարությունը հույս ուներ թու թու թու անելով զերծ մնալ վարակի տարածումից։ Երբ ամբողջ Եվրոպան ու մեր տարածաշրջանի երկրները չեղարկում էին զանգվածային միջոցառումները, մեր իշխանությունը հանրահավաքներ էր կազմակերպում՝ հույս ունենալով պինցետով հատիկ հատիկ քաշել ու տնական օղիով ախտահանել […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Նա գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Խնդրում եմ առաջարկությունները եւ դիտողությունները ներկայացնել մինչեւ ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն՝ դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: 1.Միջոցառման նպատակը Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետեւանքով ՀՀ առանձին տնտեսավարողների (այսուհետ՝ […]
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է․ «Ժող, Հայփոստի անունից կեղծ մրցույթ ա ֆռում, մարդկանց բանկային քարտի տվյալ ա հավաքում։ Չհավատաք»,-նշել է նա: Մարտիրոսյանը նաեւ տեսանյութ է տարածել, որտեղ խորհուրդ է տալիս հեռու մնալ ինտերնետ խաբեբաներից, այդ թվում Մոզամբիկից շահումների մասին տեղեկությունների տեսքով։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախի իշխանություններին կոչ անելով հետաձգել մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրությունը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սույն թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նշանակված են Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։ Ներկայումս ընթանում է նախընտրական բավական լարված քարոզարշավ, որը աչքի է ընկնում մասնակից թեկնածուների և կուսակցությունների բազմազանությամբ ու ընտրողների բարձր քաղաքական […]
Մարտի 22-ին, բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հայտարարած 4 դեպքից, նոր դեպքեր չեն հաստատվել. կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է: Կորոնավիրուսով վարակվածներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք: Հաստատված դեպքերի հիմնական մասը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Մինչ օրս բուժվել է 2 քաղաքացի։ Հաստատված դեպքերի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունը փորձում է պայքարել խուճապ տարածողների դեմ: Ինչ խոսք խուճապ տարածելը լավ բան չէ, բայց խուճապ տարածելու դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը վարակի տարածման դեմ պայքարելն է: Պայքարենք կորոնավիրուսի տարածման դեմ և հավատացեք խուճապի տարածումը ինքնըստինքյան կդադարի: Համոզված եմ ամեն բան լավ է լինելու: Առողջ եղեք»:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պատասխանատուներ, Երբ երկրում հայտարարում եք արտակարգ դրություն, սահմանում նոր կարգեր եւ կանոններ, ապա բարի եղեք ինքներդ հետեւել այդ նորմերին, որպեսզի ժողովրդին օրինակ ծառայեք եւ պահանջեք ուրիշներից։ Օրեր առաջ որոշեցիք, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակի մասին տեղեկություններ կհաղորդեք օրը 1 անգամ համապատասխան կայքով։ Այնինչ քիչ առաջ […]
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր՝ հաստատված դեպքերի թիվ 190 է։ Հիշեցնենք, որ մարտի 21-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսի վարակի հաստատված 160 դեպք։ Վարակակիրներից 11-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 3-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը օրվա ամենաքննարկվող հարցերից էր։ Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։ Բա ինչու՞ նման որոշում նախկինում չէր կայացվում։ Ի դեպ, ընդգծեմ, որ ԱՄՆ-ն բոլոր գերտերություններից ամենալոյալն էր Հայաստանի «թավշյա» իշխանությունների նկատմամբ։ Հիշեք […]





























