Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 921-ի, մահերի թիվը հասել է 10-ի
Ապրիլի 9-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 921-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 138 քաղաքացի, փաստացի բուժվում է 773-ը: Երեկվա տվյալներով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 մարդ։





































