23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ազգային ընկալումը հակադրեցինք նախկին ատկատային ընկալումներին․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ապրիլի 24-ի միջոցառումներին՝ նշելով․

«Մենք ասում էինք, որ այս ճգնաժամին պետք է նայենք որպես հնարավորություն, իսկ ապրիլի 24-ին այս տեսական թեզը ամենավառ եւ ամենահիշարժան արտահայտումը գտավ: Մենք բոլորս կանգնած էինք մի շատ ծանր իրավիճակի առջեւ, երբ մոտենում էր Հայոց ցեղասպանության զոհերի 105-րդ տարելիցը, միաժամանակ համաճարակը թեւածում էր Հայաստանում:

Մենք շանր իրավիճակում էինք, մտածելով, թե ինչպես կարելի է ՀՀ քաղաքացիներին եւ ընդհանրապես, մարդկանց արգելել բարձրանալ Ծիծեռնակաբարդ, դա աներեւակալեի մի բան էր թվում, մյուս կողմից  ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, իմանալով, որ դրա հետեւանքով ոչ թե օրական կորոնավիրուսի մի քանի տասնյակ, այլ ի քանի հարյուր դեպք ենք ունենալու, եւ ընդհանրապես, իրավիճակը վստահաբար դուրս է գալու հսկողությունից: Հենց այստեղ էր, որ մենք որոշեցինք առաջնորդվել ճգնաժամը որպես հնարավորություն օգտագործելու թեզով: Մենք խնդիր դրեցինք, որ եթե այսպես է, ուրեմն պետք է ինչ-որ ձեւով մեր միտքը օգտագործելով այնպես կազմակերպել մեր միջոցառումները, որ լինի նույնիսկ ավելի տեսանելի եւ ավելի հզոր մեր ազգային ուղերձների ընդգծման եւ փոխանցման առումով:

Իհարկե, երբ այդ գաղափարները քննարկում էինք, մենք չգիտեինք, թե կստացվի դա, թե ոչ, կկարողանա՞նք պարզերես լինել մեր հանրության, մեր ժողովրդի, Սփյուռքի առաջ, թե ոչ: Բայց մենք առաջնորդվեցինք ճգնաժամը որպես հնարավորություն թեզով:
Ի՞նչ տեղի ունեցավ. Մենք մեր մասին, մեր պատմությունը պատմեցինք առանց աղաղակի, մենք շատ ուժեղ, լսելի, տեսանելի ոգեկոչեցինք, բայց առանց ողբի: Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից եւ մեր  այդ կերպարը, համոզված եմ, բոլորիս շատ դուր եկավ, որովհետեւ մենք հասկացանք, որ ահա այսպիսի ազգ ենք, այսպիսի ժողովուրդ ենք: Շատերը սոցցանցերում հարց էին բարձրացնում, թե ինչպե՞ս կարելի է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբրդ բարձրանալ արեւածաղիկ չրթելով, շատերը բարձրացնում էին հարցը, որ փողոցների երկայնքով գետնին թափված ծաղկի վաճառք է տեղի ունենում եւ այլն:

Մենք հիմա նայեցինք մեր մյուս կերպարին, այդ երկուսը համեմատեցինք եւ հարցեր բարձրացրինք: Ինքներս մեզ համար, կարծում եմ՝ քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցինք՝ ինքներս մեր մասին պատմելու, ինքներս մեզ ներկայացնելու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ