01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Այսօր, առավել քան երբեւէ, բարձրաձայնում ենք ազգային արժեքների, ավանդապաշտ ընթացքի մասին. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Երեխանի պաշտպանության օրվա առթիվ: Շնորհավորանքում ասվում է. «Սիրելի՛ երեխաներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ ամենալուսավոր տոներից մեկի առթիվ: Դուք եք մեր հույսն ու հավատը, մեր ապագան: Ձեզ համար առողջ, անհոգ ու պաշտպանված մանկություն ապահովելը մեզանից յուրաքանչյուրի վսեմ պարտքն է: Երեխաների առողջության, դաստիարակության ու կրթության խնդիրները […]

«Սցենարիստ-ռեժիսորը շատ կանխատեսելի է». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սցենարիստ-ռեժիսորը շատ կանխատեսելի է Նիկոլին ամենայն անկեղծությամբ առողջություն եմ մաղթում, առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, բոլորին․․Հավատում եմ, որ Նիկոլի մոտ բացասական է, հավատում եմ, նրա մոտ ամեն ինչ է բացասական, հավատում եմ, որովհետեւ, այլեւս անթաքույց է աշխատում այս սերիալի սցենարիստը, անգամ երկխոսություններն են կրկնվում, […]

«Հրաժարվիր ու թույլ տուր, որպեսզի կարգի բերվի այս քաոսային միջավայրը». Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի’ վարչապետ, հարգելի’ Նիկոլ, Ցավում եմ, որ քո, և ընտանիքիդ անդամների մոտ կորոնավիրուսի վարաք է արձանագրվել։ Աստված թող զորավիգ լինի ձեզ՝ վիրուսը հաղթահարելու, շուտափույթ ապաքինվելու և լիարժեք կազդուրվելու համար։ Միևնույն ժամանակ, առանց ավելորդ պաթոսի, ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ տոնը։ Մաղթում եմ առողջություն, արևշատություն, խաղաղություն […]

«Միջազգային հանրության անտարբերությունն աղետալի հետևանքներ է ունենալու, առաջին հերթին՝ Ալիևի համար». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցված վերջին օրերի  հայտարարություններին: «Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել, ինչին հաջորդել է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ըստ էության խոստովանել է, որ 2016  թվականի ապրիլյան պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից: Ցանկանում […]

Վարչապետի ինքնազգացողությունը լավ է. Մանե Գևորգյան

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսային դրական թեստի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և […]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ են կատարվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հոգեշնորհ Տ. Արիստակես վարդապետ Այվազյանը, ազատվելով Տավուշի թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզում` որպես Զնջռլուի Ս. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր` Առաջնորդական փոխանորդի իշխանության […]

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝  Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ – Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: 1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, Կարմիր կամուրջ – Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու […]

Որքանո՞վ էին արդյունավետ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները

Որքանո՞վ էին արդյունավետ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները. հարցում «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբը առցանց հարթակում հարցում է անցկացրել «Հայաստանում համաճարակի տնտեսական հետևանքները և կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը» թեմայով: Հարցումն անցկացվել է 18-ից բարձր 1700 ՀՀ քաղաքացիների շրջանում սոցցանցերի միջոցով: Համաձայն հարցման արդյունքների՝ մասնակիցների 25%-ը համարում է, որ կորոնավիրուսի դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը լիովին արդյունավետ […]

Ալիևը վիճարկում է ՀՀ բուն գոյությունը․ հայտարարություն

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարություններին պետական մակարդակով չարձագանքելուն: Հայտարարությունում նշվում է. «Սույն թվականի մայիսի 28-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթի ընթացքում մի շարք ընդգծված հակահայկական հայտարարություններ է արել։ Մասնավորապես, նշել է, որ ներկայումս աշխարհում «ուժի գործոնը առաջին պլան է մղվում», եւ դա […]

Աննա Հակոբյանը կեղծում է․ պատրաստվում են հեռանա՞լ Հայաստանից. Politik.am

Politik.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանրագույն վիճակում է հայտնվել։ Կորոնավիրուսի համավարակը հատկապես հնարությանը ի ցույց է դրել իր, որպես կառավարիչ անկարողությունը։ Այս ընթացքում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարություններ է արել, որոնք իրական կոռուպցիոն սկանդալի վերածվեցին և այդ ամենի կիզակետում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։  Սեփական վարկանիշի գերության մեջ ընկած Փաշինյանի համար սրանք մահացու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի