07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԺ օրակարգում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու հարցն է․ ուղիղ

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 16-ին մեկնարկում է իր հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 42 հարց:

Դրանից զատ այսօր խորհրդարանը քննարկելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին  ազատազրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված 3 քրեական գործ է հարուցվել: Դրանցից մեկը վերաբերում է 2017 թվականը ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներին, երկրորդը Ծառուկյանի տնտեսական գործունեությանը:

ԲՀԿ-ն հայտարարում է, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է: Ինքը Գագիկ Ծառուկյանը հյտարարել է, որ պատրաստ է ցանկացած զարգացման և գնալու է մինչև վերջ:

Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ