22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում. Աննա Նաղդալյան

Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ. վերջիններիս հետ դեսպան Վահագն Աթաբեկյանի կողմից կապ է հաստատվել նաև այսօր առավոտյան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին […]

Նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին

Նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին՝ նախօրեին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին։

Բեյրութի նահանգապետը արտասվել է պայթյունի մասին խոսելիս

Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը լրագրողների հետ երեկ տեղի ունեցած պայթյունի մասին խոսելիս սկսել է արտասվել: Այս մասին գրում է baaghitv.com կայքը: Նահանգապետը սկզբում կարողացել է զսպել հույզերը, սակայն հետագայում, խոսելով զոհերի և պայթյունի մասին, սկսել է արտասվել: Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը […]

«Ցավ ի սիրտ, կարծում եմ, որ Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորական դասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց եկեղեցու դիրքորոշումը՝ հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խոսեց ասուլիսի կազմակերպման անհրաժեշտության մասին՝ […]

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին». panorama.am

Երկու շաբաթ առաջ կորոնավիրուսից մահացած մորաքրոջ որդու մարմինը ճանաչելու համար «դիահերձարան» գնացած Անահիտ Հարությունյանը չի կարողանում մոռանալ տեսածը՝ անմարդկային, ոչ սանիտարական պայմաններ, սարսափ։ Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների մարմինները չեն հերձում։ «Եղբորս մարմինը տեղափոխել էին Թոքաբանության ազգային կենտրոնի տարածքում գտնվող դիարհերձարան կոչվող շենքը։ Ինչպես հասկացա, այստեղ են բերում Քովիդից մահացածների դիերը։ Ես եմ անձամբ գնացել, […]

Կորսված ամառ․ Գեղամ Նազարյանի հոդվածը

Համավարակը կաթվածահար է բնականոն կյանքը ամբողջ աշխարհում։ Եթե տարվա սկզբին աշխարհը գնաց ուղղակի փակվելու եւ տոտալ լոքդաունի ճանապարհով, ապա հետագայում գիտակցեց, որ այդպես չի կարող անվերջ շարունակվել եւ սկսվեց լուծումների փնտրտուք։ Հայաստանում նույնպես կրթական, գիտական, մշակութային կյանքը կաթվածահար եղավ. առցանց դասեր դպրոցներում, բուհերում, ընդհատված պարապմունքներ խմբակներում, երաժշտական դպրոցներում եւ մարզադպրոցներում, դատարկ համերգասրահներ, կինոթատրոններ եւ թատրոններ։ […]

«Մերը հերոսն է, իսկ ձերը` «սորոսը» ». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազսնովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերը հերոսն է, իսկ ձերը` «սորոսը»: Հ.Գ. Թուրքին հաղթածին բերման եք ենթարկում, իսկ թուրքերի հետ հակահայկական գրքերի հեղինակներին պատգամավորի մանդատ տալիս: Սա է ձեր նկարագիրը»:

Ժողովուրդը հասկացավ՝ իր հավատով ընտրված իշխանությունն անցավ ռուբիկոնը. Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիացիոն ոլորտի մասնագետ Հակոբ Ճաղարյանն Facebook-ում անդրադարձել է Ամուլսարում տեղի ունեցող իրադարձություններին։ «Երեկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջին անգամ ուժ կիրառեց իր օրինական շահերի պաշտպանության համար ոտքի կանգնած «հպարտ քաղաքացիների» հանդեպ: Որպես ինքնաբուխ ըմբոստության ակցիայի մասնակից, ասեմ` դա մեծագույն սխալ էր ու պարտված քայլ: Տեղացիներն էլ, Հայաստանի տարբեր ծայրերից վրա հասած, նրանց կողքին կանգնած […]

Արսեն Թորոսյանը մնում է ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում. Մեդիա պաշտպան

2020 թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 276 հոդված, որոնցից 95-ը եղել է բացասական, 34-ը՝ դրական, 147-ը՝ չեզոք։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մնում է ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում։ Աչաջրի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ […]

Չենք բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ.«Լիդիան Արմենիա»

«Լիդիան Արմենիան» խիստ մտահոգություն է հայտնում Ամուլսարում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Երեկ «Լիդիանը» իր տարածքից հեռացրել է արդեն երկու տարի ապօրինի տեղադրված վագոն-տնակները: «Լիդիանի» տարածք ապօրինի ներխուժած խմբավորումը օգոստոսի 4-ին ողջ օրը սադրիչ հայտարարություններով հրահրում էր համայնքի բնակիչներին` սպառնալով «արյունահեղությամբ» ու կոչ անելով միանալ ապօրինությանը: Չնայած բոլոր ջանքերին, համայնքը հիմնականում անմասն մնաց ապօրինություն իրականացնող խմբավորման գործողություններից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի