Լիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը պետք է անմիջական օգնության ձեռք մեկնի այս բարեկամական երկրին․ Չալաբյան
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սարսափելի պայթյունը հսկայական ավերածություների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ է դարձել։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բարեկամական Լիբանանի ժողովրդին՝ այս ահավոր աղետի կապակցությամբ, համբերություն ու տոկունություն ցանկանում այս դժբախտության պահին։ Ի հավելումն, կարծում եմ, որ Լիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը […]





































