Կարող եմ կազմակերպել ամեն 16 տ բեռի տեղափոխումը մոտ $40.000 արժեքով. Հակոբ Ճաղարյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/08/725e80af4badf8cff171a12002d56010_M.jpg)
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հայոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երևան-Բեյրութ թռիչքների կապակցությամբ
Ո՞վ գիտի, ի՞նչ օդանավերով են օնությունը տեղափոխելու Բեյրութ:
Եղե՞լ է հայտարարված մրցույթ, թե՞ «շտապության» քողի տակ անցյալ տարվա եգիպտական թռիչքների պես շուկայական արժեքի կրկնակի գնով են կատարվելու միջնորդի-միջնորդի-միջնորդի-միջնորդի միջոցով:
Տեղեկացնում եմ, որ ես կարող եմ կազմակերպել ամեն 16 տ բեռի տեղափոխումը մոտ $40.000 արժեքով:
Եթե «Զվարթնոց» օդանավակայանն աջակցի, ինչպես նախորդ տարի եգիպական թռիչքների համար աջակցեց «Տարոն Ավիային», չգանձեց սպասարկման գումարը (մոտ $4.000), և նավթով ապահովեց մի ուղղության թռիչքը (ևս $7.000), ապա գումարը կստացվի այդքանով էժան:
Միանգամյա 40 տոննայից ավել հավաքված բեռը ավելի էժան կստացվի ավելի մեծ օդանավ ներգրավելու պատճառով»: