20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ակնկալում եմ՝ ընդդիմությունը ԱԺ նիստում կբարձրացնի հավաքների արգելքը վերացնելու հարցը. թեկուզ ծեծվելու գնով. Ռ. Մելիքյան

Կառավարության կայքում արդեն իսկ տեղադրված է արտակարգ դրությունը եւս 30 օրով երկարացնելու որոշման նախագիծը. վերահաստատում եմ մոտեցումս՝ ներկա օրենսդրական ձեւակերպումների պայմաններում ռեժիմը երկարացնելու հակաիրավականության մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հիշեցնեմ, որ օրեր առաջ տեսակետ էի հայտնել, որ իսկապես անհրաժեշտ սահմանափակումների մեխանիզմները կարող […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 142, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահվան դեպքերինը՝ 49

Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1572, փաստացի բուժվողներինը՝ 2218: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 36016 քաղաքացի:

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը կերգարաձգվի մինչև հունիսի 13-ը ժամը 17:00

Հայաստանի կառավարությունը երկարաձգելու է մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Որոշումը քննարկման կներկայացվի մայիսի 14-ի կառավարության նիստում։ Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին […]

Վարչապետն օնլայն ասուլիս կտա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ. շաբաթ օրը, մայիսի 16-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա իմ առցանց ասուլիսը: Ասուլիսի ֆորմատի հետ կապված հարցերով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում եմ կապ հաստատել Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ: Կանխավ շնորհակալություն»:

Լավրովը քո համար ավելի մեծ ա, քան քո ԱԳ նախարարը՞․ Մնացականյանը բարկացավ

Քաղաքացի Հակոբ Բերբերյանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հարցեր է ուղղել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։ Լսելով փուլային և փաթեթային ծրագրերի մասին հարցը՝ Զոհրաբ Մնացականյանը սկսեց նյարդայնանալ։ «Դուք ուզում եք իմ հետ մրցակցել հայրենասիրության մե՞ջ։ Դուք պատկերացնում եք, որ ես կարամ ինչ-որ բան անեմ, որ ավելի վատ ա մեր երկրի համար՞։ Դու ինձնից ավելի շատ հայրենասեր […]

Մարտի 1-ի դատավարությունը կվերածվի անվերջ մի գործընթացի. «Հրապարակ»

Մոտ 3 ամիս դատական պրոցեսը ձգձգելուց հետո մայիսի 8-ին վերսկսված դատավարությունում դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված էր քննարկել չորս վարչապետների ներկայացրած միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին։ Եվ չնայած Քոչարյանի հիվանդությանն ու կորոնավիրուսի հետ կապված վտանգներին, չնայած 4 վարչապետների անձնական երաշխավորությանն ու փաստաբանական խմբի ջանքերին, դատավորը մերժեց միջնորդությունը, եւ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանավայրում, […]

Ցուցարար ծեծողները պաշտոններ են ստացել․ «Ժողովուրդ»

«Երեւան համայնքում ուշագրավ նշանակումները չեն դադարում: Ինչպես քաղաքային իշխանությունում կամ վարչական շրջանների աշխատակազմում մեծ թիվ են կազմում, օրինակ, ոստիկանության նախկին ծառայողները, այնպես էլ մեծ թիվ են կազմում նախկին կադրերը, որոնք նախկին իշխանության ժամանակ պաշտոններ են զբաղեցրել կամ, օրինակ, աչքի ընկել այս կամ այն միջադեպերով: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը երկար տարիներ աշխատել […]

Հանրաքվեի միակ ելքը չեղարկումն է․ «Հրապարակ»

«Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում որոշում կայացնել հանրաքվեի ապագայի հետ կապված։ «Արտակարգ դրության երկարացումը հարցի լուծում չէ. օրենսդրորեն էլ որեւէ ճանապարհ չկա, եւ որքան էլ Վահե Գրիգորյան, Տիգրան Եգորյան, Արման Բաբաջանյանի տրիադան փորձի Ազգային ժողովում լուծել հարցը, խնդրի ցանկացած արծարծում` խորհրդարանի միջոցով, հակասահմանադրական, հակակոնվենցիոն է։ Ժամանակին էլ խոսում էին դատավորների վեթինգ, անցումային արդարադատություն անելու […]

ՍԴ-Վենետիկի հանձնաժողով գործակցությունը կլինի շարունակական․ Բուքիքիո

Սահմանադրական դատարանի նախագահ  Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման 30-ամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին և հանձնաժողովի մյուս անդամներին՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն, ընդգծելով հանձնաժողովի կարևորագույն դերը եվրոպական ընտանիքի գործունեության հիմքում ընկած արժեքների պաշտպանության և երաշխավորման գործում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջից: Ի պատասխան՝ Ջիանի Բուքիքիոն, ի թիվս այլնի, վստահություն […]

Ավինյանի գրասենյակի ղեկավարն արձակուրդից չի վերադառնա․ ինչո՞ւ․ «Փաստ»

«Վերջին օրերին լրատվամիջոցները քանիցս գրել են, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ նա մինչև հունիսի 2-ը մեկնել է արձակուրդ, սակայն չի վերադառնալու արձակուրդից և հրաժարական է տալու: «Փաստ» թերթի՝ Սիսեռյանին շատ մոտ կանգնած աղբյուրը հաստատել է տեղեկությունն այն մասով, որ նա իրոք հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի