20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Շարունակում եմ պնդել, որ այս քայլը հակասում է գործող օրենքին. Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սիրելի’ քաղաքացիներ, Ինչպես տեղեկացանք, ՀՀ կառավարությունը ցանկանում է երկարացնել արտակարգ դրության ժամկետը։ Շարունակում եմ պնդել, որ այս քայլը հակասում է գործող օրենքին։ Մասնավորապես, հիշեցնում եմ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի սահմանմամբ՝ 1. ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 […]

Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ  հայտնել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խորհրդական Անուշ Ղավալյանը։ «Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը: Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ: 7-րդ […]

Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացված է. նախարարությունում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել

Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն հարցը զեկուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Ցավոք սրտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կա կորոնավիրուսի հաստատված դեպքեր, Սուրեն Պապիկյանը մեկուսացված է, այդ պատճառով ես եմ զեկուցում հարցը», – ասաց Տիգրան Ավինյանը։

Տոնոյանը կատակեց՝ «բանակը կարող է գրոհել», վարչապետն էլ արձագանքեց՝ «ուզում են բանակը գրոհի, բայց՝ ուրիշ ուղղությամբ»

Կառավարությունը հաստատեց Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագիրը։ 2020 թվականի պետական բյուջեով Նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526 մլն 760 հազ դրամ։ Նպատակային ծրագրերն են. միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն, երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։ 2020 թվականին նախատեսվում […]

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը ժամը 17:00

Հայաստանի կառավարությունը երկարաձգեց մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության […]

Շեֆի կլոունադայի համար պատասխան է տալու նաև ՀՀ գլխավոր դիվանագետը

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է․ «Գիտե՞ք՝ ինչու Զորաբ Մնացականյանի նյարդերը չեն դիմանում: Որովհետև մի կողմից պետք է բացատրի անբացատրելին՝ ինչու՞ է իր շեֆի հետ միասին թաքուն 2 տարի «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակ բանակցել, մյուս կողմից՝ կատարի շեֆի առաջադրանքը, այն է՝ ծնկաչոք աղերսել ռուսական կողմին, որ ջրի երես չհանեն Փաշինյան ազգանունը կրող մարդկանց կապը մաքսանենգությամբ […]

Անգամ առանց լուրջ հարվածների Փաշինյանի հենարանները կազմաքանդվել են․ Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է «Մի բան ասեմ։ Գլոբալ առումով իշխանափոխությունից հետո մինչ օրս Նիկոլ Փաշինյանի դեմ չկա որեւէ պայքարող քաղաքական ուժ։ Այն ինչ մինչ օրս տեսնում եք, դա քաղաքական ուժերի պայքար չէ։ Այդպիսին պայքարը լինում է, երբ քաղաքական ուժը հստակ դնում է իշխանափոխության ու իր կողմից իշխանությունը վերցնելու հարցը ու հստակ եւ հետեւողական քայլեր […]

Ակնկալում եմ՝ ընդդիմությունը ԱԺ նիստում կբարձրացնի հավաքների արգելքը վերացնելու հարցը. թեկուզ ծեծվելու գնով. Ռ. Մելիքյան

Կառավարության կայքում արդեն իսկ տեղադրված է արտակարգ դրությունը եւս 30 օրով երկարացնելու որոշման նախագիծը. վերահաստատում եմ մոտեցումս՝ ներկա օրենսդրական ձեւակերպումների պայմաններում ռեժիմը երկարացնելու հակաիրավականության մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հիշեցնեմ, որ օրեր առաջ տեսակետ էի հայտնել, որ իսկապես անհրաժեշտ սահմանափակումների մեխանիզմները կարող […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 142, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահվան դեպքերինը՝ 49

Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1572, փաստացի բուժվողներինը՝ 2218: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 36016 քաղաքացի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի