Շատ կարեւոր փոփոխություն ռազմաճակատում։ Ադրբեջանը կորցնում է առաջնությունը օդում /տեսանյութ/
Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է անցած գիշերվա իրավիճակը։ «Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ»,– ասված է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, […]
Ադրբեջանաթուրքական հրոսակները վարձկան ահաբեկիչների հետ միասին շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ թիրախավորելով Արցախի բնակավայրերը, քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Նրանք այդպես էլ չեն պահպանում իրենց կողմից ստորագրված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները: «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի վարքագիծը բնորոշ է իրեն: Հատկապես հիմա, երբ ունի Թուրքիայի անվերապահ աջակցությունը, Ադրբեջանն իրեն շատ վստահ է զգում: Ալիևը ակնհայտ քամահրանք ունի միջազգային կառույցների […]
«Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկ ամսում աճել է 10.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.1 տոկոսով: Այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 9.4 տոկոսով աճել են շինարարության ծավալները, իսկ առեւտրի շրջանառությունը՝ 5.2 տոկոսով: Նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտի օգոստոս-սեպտեմբեր ամիսների վերաբերյալ ցուցանիշները Վիճակագրական […]
Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ժամանել է Երեւան եւ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չի հնչել: Փաստն ինքնին տարօրինակ էր, քանի որ Բալասանյանն արմատական ընդդիմություն է եւ մշտապես քննադատում էր Փաշինյանին։ Թե ինչ հարցեր են քննարկել, կողմերը չեն ցանկանում մանրամասնել։ Վարչապետի մամուլի […]
ԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Մենք այս որոշումը կայացրած, գործով նախագահող դատավոր, Երեւանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի աշխատակազմից փորձեցինք ճշտել, թե որքան գրավի դիմաց է Խաչատրյանն ազատ արձակվել, սակայն, զարմանալիորեն, մեզ փոխանցեցին, որ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։ Փաստաբանական թիմն էլ չպատասխանեց մեր զանգերին, Երեմ Սարգսյանը Խաչատրյանի ազատման […]
Համառ լուրեր են շրջում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարներ, փոխնախարարներ, շարունակում են առաջվա նման պարգեւավճարներ ստանալ։ Այս առումով անգամ պատերազմը չի փոխել իրավիճակը։ Մենք հարցում արեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, թե որքան աշխատավարձ եւ պարգեւավճար է ստացել նախարար Զարուհի Բաթոյանը վերջին երկու ամսում։ Նախարարությունից մեզ պատասխանեցին․ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը […]
























