Իմքայլականներն անժամկետ այցով Արցախ են մեկնել․ «Հրապարակ»
«Հոկտեմբերի 17-ից աշխատանքային այցով Արցախ է գործուղվել իմքայլականների 12 հոգանոց պատվիրակություն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ուշագրավ է, որ, համաձայն ԱԺ նախագահի կարգադրության, վերադարձի ժամկետ չի նշվում, եւ դատելով վերջին օրերին ԱԺ-ում ընդունած որոշումներից եւ կարգադրություններից՝ Արարատ Միրզոյանը դեռ չի վերադարձել։ Թե ինչ աշխատանքներ են իրականացնում իշխանականները Ստեփանակերտում, մենք առաջիկայում, հավանաբար, առիթ կունենանք լսելու նրանցից։ […]





































