03 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հանդես է եկել հայտարարությամբ։ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Արցախի Հանրապետությունը արդեն մեկ ամիս դիմակայում է Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակմանը, որին բացահայտ իր մասնակցությունն է բերում Թուրքիան՝ ներգրավելով ինչպես միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկան գրոհայինների, այնպես էլ թուրքական բանակի հատուկ ջոկատայինների և մատակարարելով […]

ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունն ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակ

ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը․ շարքերում է նաև կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը

«Հայրենիք» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․ «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը»։ Նրանց շարքերում է նաև կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։  

Գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա ընկած ԱԹՍ-ի արկը չի պայթել

Անօդաչու թռչող սարքի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը և կից լուսանկարներ հրապարակել: Այնտեղ երևում է, որ մեքենայի աջ կողմն ամբողջությամբ վնասվել է, սակայն Դավիթ սարկավագը չի վնասվել: «Գնդերեցներն էլ են ԱԹՍ բռնում-խոցում։ ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց […]

Հայկական կողմին է փոխանցվել զոհված 30 հայ զինծառայողի մարմին. Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ: Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում […]

Ադրբեջանական ուժերի նպատակն արցախահայերի էթնիկ բնաջնջումն է. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական ուժերը՝ Թուրքիայի գլխավորությամբ և ահաբեկիչների հետ միասին շարունակում են ակտիվ ռազմական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով, ներառյալ՝ Արցախի խաղաղ բնակավայրերում, Թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նրանց նպատակն արցախահայերի էթնիկ բնաջնջումն է», – գրել է վարչապետը։

Արցախի բնակավայրերի վրա կիրառվում են անթույլատրելի զինատեսակներ. հրթիռների նշանակետում Շուշին է, կան տուժածներ

Չգրված օրենքներով պատերազմը շարունակվում է։ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել միջազգային բոլոր կոնվենցիաները և խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառում է անթույլատրելի զինատեսակներ, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվել է Շուշին։ Կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:

Ադրբեջանը ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը. ՀՀ ԱԳՆ

Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին, հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը և Մարտակերտը, որի արդյունքում խաղաղ բնակչությանը հասցվում է […]

Ադրբեջանը ժամեր շարունակ 10-յակ հրթիռներ է արձակել Ստեփանակերտի վրա։ Սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանը ժամեր շարունակ 10-յակ հրթիռներ է արձակել Ստեփանակերտի վրա: «Հավանաբար սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է»,-գրել է ՄԻՊ-ը: Հիշեցնենք, թշնամական ուժերը համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից երեկ կեսգիշերից հրթիռակոծության են ենթարկում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Թշնամին կրակի տակ է առել բացառապես խաղաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի