08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Երրորդ տուժածը փլատակներից դուրս է բերվել մահացած վիճակում. Նախարար

Ցավոք սրտի, երրորդ տուժածը փլատակներից դուրս է բերվել մահացած վիճակում, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան ժամը 7:18 պայթյուն է տեղի ունեցել Զեյթուն վարչական շրջանի Ռայինիսի 1 շենքում։  Գազի պայթյունից շենքի փլուզման հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հեղափոխությո՞ւն, թե աշխատանք

Հեղափոխությունը ուներ հաջողության մեկ ճանապարհ՝ հնարավորինս արագ վերջացնել հեղափոխությունը և սկսել աշխատել։ Չարվեց հենց դա։ Տարբեր ոլորտներից բերենք մի քանի պարզ օրինակ՝ տապալված աշխատանքի և, որպես հետևանք, չվերջացող հեղափոխության պատմությունից։ Դրվագ առաջին Հեղափոխական կորիզի անդամ Արայիկ Հարությանին վստահվել է միանգամից չորս ոլորտ։ Այսօր ամբողջ Հայաստանը խոսում է նոր կրթական տարվա ուղեցույցի մասին։ Իրականում այդ ուղեցույցը […]

Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել. Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ տեղեկացնելով, որ նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չի էլ պատրաստվում և արձակուրդի ավարտից հետո վերադառնալու է բնականոն աշխատանքին: Գրառումը ստորև. «Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի […]

Էդգար Ղազարյանը գնաց արձակուրդ

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեզ տեղեկացրեցին, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին ազատել են աշխատանքից։ Մենք նախօրեին հարցազրույց էինք արել նրա հետ եւ նա ասել էր, որ ՍԴ-ում փոփոխություններ են տեղի ունեցել՝ այլեւս ինքը չի կարող բանավոր հարցազրույց տալ եւ խնդրել էր հարցերն ուղարկել գրավոր։ Նաեւ ասել էր, որ այս ընթացքում որեւէ իրավազոր նիստ չի […]

Մեր անունը մեզ ոչ միայն չի խանգարել, այլեւ օգնում է. դա հպարտության անուն է. Եսայանը՝ ՀՀԿ-ի անվանափոխության լուրերի մասին

«Միանգամից ասեմ, որ հերքում եմ և ասեմ, որ հասկանում եմ, որ Հանրապետականի ամեն ինչը՝ անունից սկսած մինչև անցած ճանապարհ, ձեռքբերումներ, ՀՀԿ-ի առաջնորդներ ու շարքային անդամներ մշտապես լինելու են մեր հանրության ու լրատվամիջոցների թոփ տասնյակի առաջին հորիզոնականներում, բայց ուզում եմ հիասթափեցնել նման կեղծ լուրեր տարածողներին։ Կուսակցության անվան փոփոխության քննարկում կուսակցությունում չի եղել, չկա և չի լինելու, […]

56-ամյա տղամարդը փլատակների տակ է, ողջ շենքը տարհանված է․ Ցոլակյան

Քանաքեռ-Զեյթունում պայթյունի հետեւանքով փլուզված շենքի փլատակների տակ կա 56 տարեկան տղամարդ, 3 տուժած կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելքս Ցոլակյանը։ Մյուս 21 քաղաքացիները, որոնք տարհանվել են՝ վնասվածքներ չեն ստացել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Այս պահին շենքն ամբողջությամբ տարհանված է։ « Սեյսմիկ ծառայությունից եկան ու ասացին, որ այս պահին փլուզման վտանգ չկա։ […]

Ոտքի՛, պատվախնդի՛ր հերոս Հայ Ժողովուրդ. Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվների» սեպտեմբերյան հաղթական միտինգի մեկնարկը. Ոտքի՛, պատվախնդի՛ր հերոս Հայ Ժողովուրդ Երեկ՝ օգոստոսի 25-ին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցության)՝ Երևան քաղաքի կենտրոնական գրասենյակում՝ «Արծվատանը», ՀՀ պարետի՝ Արտակարգ դրության ժամանակ հավաքների անցկացման մասին որոշման հակահամաճարակային բոլոր կանոններին համապատասխան, տեղի է ունեցել Կուսակցության ղեկավար կազմի ժողովը, որին մասնակցել են Կուսակցության Նախագահությունը, Կուսակցության նախագահի աշխատակազմը, «Հայոց […]

Դպրոցների ֆինանսավորումը կկրճատվի. «Հրապարակ»

««Հանրակրթության համակարգում պայթող սկանդալները կարող են գործող իշխանությունների համար կործանարար լինել։ Ոչ միայն չափորոշիչների, դասագրքերի, բուհական ընդունելության քննությունների, սեպտեմբերի 15-ից սկսվող ուսումնական գործընթացի ուղեցույցի հետ կապված է կրթական համակարգում դժգոհություն հասունանում, այլ նաև ֆինանսավորման նոր կարգի, որի նախագիծն օրերս հրապարակվեց։ Երբ 1999-2000 թվականներին հանրակրթության ոլորտն անցավ աշակերտ-թվով ֆինանսավորման, դա արվեց Համաշխարհային բանկի և միջազգային ֆինանսական […]

Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Հայկ Մարության

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում, նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։ ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է տանում։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին […]

Գործող իշխանությունն արդեն «անցյալում է», սակայն մեր ապագան մշուշոտ է․ Politeconomy

Politeconomy.org-ը գրում է․ «Ցանկացած ընտրության արդյունքում, ուզենք, թե չուզենք, իշխանության է գալիս մի որևէ կուսակցություն, և երկրի ճակատագիրը հանձնում ենք այդ կուսակցությանը, սակայն քչերին է հետաքրքրում, թե իրենցից ի՞նչ են ներկայացնում այդ կուսակցությունները, ի՞նչ գիտական ու հետազոտական պոտենցիալ ու ի՞նչ կադրային բազա ունեն ու ի՞նչ խնդիրներ են լուծելու։ Դեռևս 1995-ից սկսած մենք կենտրոնացած ենք ընտրությունների արդարության խնդրի վրա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի