27 Հունիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավելի քան 150 փաստաբաններ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացնում է այս պահին ավելի քան 150 փաստաբանների՝ հայտարարության մասին, որտեղ մասնավորապես նշվում է․   Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ   1. վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է իշխանությունների բաժանման սկզբունքը՝ կալանավորելու հարցով դատավորի գործունեությանը «միջամտելու», դատարանների շրջափակումը կազմակերպելու, դատավորներին վիրավորելու, վեթթինգով սպառնալու, դատավորների և ԲԴԽ […]

«Սրա նմաններով Հայաստանի պետականությունն արժանապատիվ ապագա ունենալ չի կարող»․ Արմեն Աշոտյանը՝ ԱԳ նախարարի մասին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինքնասիրությունը դավադիրի մոտ գրավ թողնելու հաշվին արտգործնախարար դարձած անձն իր առաջին այցի ընթացքում Մոսկվա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ սրա նմաններով Հայաստանի պետականությունն արժանապատիվ ապագա ունենալ չի կարող։ Բավարար է միայն ընդգծել, որ իր ռուսաստանյան գործընկերն առաջին նախարարական այցի առիթով այդպես էլ գոնե կեսբերան սրան չշնորհավորեց։ Ռազմագերիների […]

«Նիկոլը չունի հանրային աջակցություն… Հետևաբար՝ բախումը բացառված է․ հակամարտող կողմեր պարզապես չկան»

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը։ Այս փաստից ահաբեկված ռեժիմը՝ բռնությամբ, ստով, շանտաժով և երեսպաշտությամբ փորձում է կասեցնել ժողովրդի համախմբումը: Վստահաբար ասում եմ՝ չի ստացվելու, չեք հաջողելու: Փաստորեն, Հայրենիքի փրկության շարժման առաջարկած լուծումներին միակ հակադարձումը հանրությանը քաղաքացիական պատերազմով սպառնալն է։ […]

ԳԱԱ-ն պահանջում է ԱԺ-ից անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է․ «ՀՀ կառավարությունն իր 03․12․2020թ․ նիստի օրակարգում անհիմն, առանց օրենսդրորեն նախատեսված քննարկումների, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հավանություն տվեց՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով հրատապության կարգով […]

Համանախագահների մշակած բազային սկզբունքներն են այն պայմանավորվածության հիմքում, որն ամրագրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարությունում․ Սերգեյ Լավրով

Այսօր Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանի ՌԴ առաջին աշխատանքային այցի շրջանակում ըստ էության պարզաբանեց, թե ինչպես է ռուսական համանախագահությունը պատկերացնում ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների առաջիկա աշխատանքը։ Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա աշխատանքը, Լավրովը պատասխանեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ […]

Երևանն ու Բաքուն կարող են բանակցությունների սեղանի շուրջ նստել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացումից հետո. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կարող են սկսվել տարածաշրջանում իրավիճակի կայունացումից հետո, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:   «Կարգավորման հիմնական, առաջնահերթ խնդիրները մնում են բանակցությունների լուծմանը: Դրանք կսկսվեն իրավիճակի կայունացումից անմիջապես հետո: Առաջիկայում սպասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան […]

Խոսքս ուղղում եմ Արագածոտնի մարզի իմ համայնքապետ ընկերներին. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Խոսքս ուղղում եմ Արագածոտնի մարզի իմ համայնքապետ ընկերներին։   Տղերք շատերիդ հետ ընկերություն եմ արել ու անում եմ։ Շատերիդ հետ բազում միջոցառումների եմ մասնակցել և հաց կիսել։ Բաժակ ենք բարձրացրել, խմել ենք Հայրենիքի, Հայաստանի, Արցախի, զոհված հերոսների կենացը։ Խմում էինք, որովհետև ունեինք ազատ Արցախ, […]

Երկրաշարժը մի յուրահատուկ փորձություն էր, որը հաղթահարելով մենք ապացուցեցինք, որ հայը պայքարող է. Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «32 տարի առաջ այս օրը, ուղիղ այս ժամին Սպիտակի ավերիչ երկրաշարժի արդյունքում իմ ընտանիքը և մեր նման 25 000 մարդ մի քանի վայրկյանում կորցրեց գրեթե ամեն ինչ՝ ծնող, քույր, եղբայր, նորածին երեխա և պարզապես տանիք գլխավերևում։   Րոպեների տարբերությամբ միութենական մակարդակով արդյունաբերական խոշոր կենտրոն համարվող Սպիտակը վերածեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի