03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Շարունակում ենք մեր պայքարը. Շաբաթ օրը հանրահավաք է հրավիրվում. Իշխան Սաղաթելյան

Ուս ուսի տված շարունակում ենք մեր պայքարը հանուն հայրենիքի փրկության, տեսաուղերձում հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլ Փաշինյանը ժամ առ ժամ կորցնում է առանց այդ էլ գոյություն չունեցող իր իշխանությունը», – նշել է Սաղաթելյանը։

Նա ընդգծել է, որ վարչապետը երկիրը տանում է դեպի անդունդը ու կործանում պետականությունը։

«Այսօր հայ մարդը դուրս է եկել պայքարի՝ հանուն հայրենիքի, հանուն իր երկրի ապագայի», – ասել է դաշնակցական գործիչը։

Սաղաթելյանը նշել է, որ շարունակելու են բողոքի զանգվածային անհնազանդության ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մնում  է վարչապետի պաշտոնին։

Նրա խոսքով՝ վաղը կրկին երթ է տեղի ունենալու, որը կմեկնարկի Կրկեսի հրապարակից։ 

«Հինգշաբթի ևս տեղի է ունենալու երթ՝ Հալաբյան փողոցից», – ասել է նա։

Շաբաթ օրը տեղի է ունենալու հանրահավաք Ազատության հրապարակում՝ ժամը 15։00-ին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ