26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՔԾ-ն քրգործ է հարուցել Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ. Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ․ Ղազինյան

Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․ «Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ: Այսօր ժամը 16.00 ուղիղ եթերով կներկայացնեմ քրեական գործի մանրամասները:  

Սա հայ էթնոսը արմատախիլ անելու վերջին փորձն է։ Հայաստանի իշխանությունը մեծապես սխալվեց․ Վարդան Խաչատրյան /տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր, կրոնագետ Վարդան Խաչատրյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Արցախում եկեղեցական ժառանգությանը պատուհասած իրողությունը։ Ի՞նչ ունեինք պատերազմից առաջ և հետո. ինչպե՞ս պետք է պահպանել մնացած եկեղեցական ժառանգությունը։ Ադրբեջանը Դադիվանքը հանձնեց ուդիներին: Խաչատրյանի խոսքով՝ ռեալ վտանգված են մեր հոգեւոր-մշակութային գանձերը՝ Գանձասարը, Ամարասը։ 

Բաց նամակ մանկավարժական համալսարանին

ՀՊՄՀ շրջանավարտ Գերոգի Գաբրելյանը բաց նամակ է հղել մանկավարժական համալսարանին․    Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտխորհրդի անդամներին, դասախոսներին, ուսանողներին և ռեկտորին:   Որպես Մանկավարժական համալսարանի շրջանավարտ և Ուսանողական գիտական ընկերության նախկին նախագահ առաջարկում եմ հետևել ԵՊՀ օրինակին: Տալ գնահատական կատարվածին և պահանջել Փաշինյանի անհապաղ և անցնցում հեռացումը: Սերունդների կրթման դարբնոցը պարտավոր է դա անել:

Հայաստանում դեռ երբեք «ժողովրդավարությունն» այսքան վանդակապատ չէր եղել․ Հրապարակ

Կառավարությունն այլևս առաջվանը չէ։ Վաղուց չէինք եղել գործադիրի նիստին, երեկ եղանք, ու անմիջապես աչքի զարնեցին փոփոխությունները, որոնք, հաստատ, դեպի լավը չէին։ Նախ՝ կառավարության շենքը դրսից մի քանի շերտով շրջապատել էին ոստիկանները։ Ներսից էլ լուսամուտները պատել էին ճաղավանդակներով, որ եթե հանկարծ ցուցարարներին հաջողվի ճեղքել մահակներով ու վահաններով զինված ոստիկանական պատնեշը և կոտրել լուսամուտները, միևնույն է՝ ներս […]

Փաշինյանը տվեց այն հարցի պատասխանը, թե ինչու չէր կարելի 2018-ին «փողոցով անցնող» պատահական մարդուն իշխանություն վստահել

Նի­կոլ Փա­շի­նյանն այս շա­բաթ խոր­հր­դա­րա­նում տվեց այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չու չէր կա­րե­լի 2018-ին «փո­ղո­ցով անց­նող» պա­տա­հա­կան մար­դուն իշ­խա­նու­թյուն վս­տա­հել։ «Ժո­ղովր­դին պատ­կա­նող իշ­խա­նու­թյու­նը չենք կա­րող հանձ­նել այդ պա­հին փո­ղո­ցով պա­տա­հա­բար անց­նող ինչ-որ մե­կին»։ Դու՛ ա­սա­ցիր։ Ի­հար­կե, դժ­վար է այս հար­ցում չհա­մա­ձայ­նել նրա հետ։ 2018-ին ՀՀԿ-ն փո­ղո­ցի ճնշ­ման տակ իշ­խա­նու­թյու­նը հանձ­նեց մի մար­դու, ո­րի միակ «ա­ռա­վե­լու­թյու­նը», […]

Անհետ կորածների մեջ է նաեւ Ս․ Էջմիածնի միաբաններից Հոգշ․ Տ․ Մկրտիչ աբղ․ Կարապետյանը

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրում է․  Այսօր Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի զինվորյալ միաբաններից Հոգշ․ Տ․ Մկրտիչ աբղ․ Կարապետյանի ծննդյան օրն է։ Դժվար է ինչ-որ բան ասել այս պահին… Հայր Սուրբը պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց Արցախ՝ զենքը ձեռքին Հայրենիքը պաշտպանելու համար։ Ականատեսները պնդում են, որ նրա շնորհիվ իր զինակից ընկերները մի քանի անգամ փրկվել են […]

Կարեն Կարապետյանը խոստացել է․ Հրապարակ

Այս օրերին շատերն են հիշում 1996 թվականը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանից դժգոհ զանգվածը նախագահական ընտրությունների շեմին սկսեց հարել Վազգեն Մանուկյանին, ում շուրջ հավաքվեցին քաղաքական ուժերը, բիզնեսը, մտավորականությունը եւ ընտրություններում հաղթելու լուրջ հայտ ներկայացրին։ Հիմա էլ թեեւ Վազգեն Մանուկյանը տարիքն առել է, եւ շատերը դեմ են նրա վարչապետացմանը, բայց մեծ թվով մարդիկ հասկանում են, որ այս պահին […]

Խմորումներ ԱԱԾ-ում։ Փաշինյանին համարում են ժամանակի վրա խաղացող բախտախնդիր, որը երկիրը տանում է դեպի անդունդ․ Իրատես

Ասում են, թե Փաշինյանի տրամաբանությամբ՝ արդեն «ժողովուրդ» չէ նաեւ ԱԱԾ-ն, քանի որ այս կառույցի վրա նա այլեւս վերահսկողություն չունի։ Այս պահին միակ իրավապահ կառույցը, որը Փաշինյանին մասնակիորեն ենթարկվում է, ոստիկանությունն է, քանի որ ոստիկանապետ նրա ընկերը դեռ չի «մերժել» Փաշինյանին, սակայն այստեղ էլ դժգոհությունը գնալով աճում է։ Իսկ ԱԱԾ-ն, ասում են, վաղուց ձեռքերը լվացել ու […]

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում երեկ ադրբեջանցի է հայտնվել

«Տավուշի մարզի սահմանամերձ  Բերդավան համայնքում երեկ  ադրբեջանցի է հայտնվել: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ ադրբեջանցի տղամարդուն նկատել են դեկտեմբերի 9-ի  լույս 10-ի գիշերը` ժամը 4:00-5:00-ի կողմերը: «Գյուղի հացի փռան մոտ են գրել, ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են, այլ մանրամսների չեմ տիրապետում»,-ասաց  նա:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի