08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել։ «Դա հերթական ապատեղեկատվությունն է, որը նպատակ ունի ներքաշել Հայաստանը ռազմական գործողությունների մեջ», – ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։  

Առաջնագծի ինժիներական կառույցները արդեն 25 օր է՝ հրետանային, հրթիռային, ավիացիայի ինտենսիվ հարվածների տակ են։ Կոնկրետ բոյ են տալիս

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջնագծի ինժիներական կառույցները արդեն 25 օր է՝ հրետանային, հրթիռային, ավիացիայի ինտենսիվ հարվածների տակ են։ Կոնկրետ բոյ են տալիս։ Ճիշտ է՝ դրանք մասամբ վնասվել են, սակայն իրենց պաշտպանական ֆունկցիան շարունակում են իրականացնել։ Առաջնագծի ինժիներական տարբեր նշանակության ենթակառուցվածքներին ժամանակին շատ եմ անդրադարձել, իրենց խնդիրը այս պատերազմում լուծել են»։

Արցախ են մեկնում Գուգարաց թեմի հոգեւորականները

Գուգարաց թեմի դիվանը տեղեկացնում է, որ այսօր լուսաբացին Վանաձորի Սբ. Սարգիս եկեղեցում օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի՝ դեպի Արցախ մեկնեցին թեմի արժանապատիվ քահանաներ Տեր Ներսես քահանա Ղալայանը, Տեր Մերուժան քահանա Սողոյանը, Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը, ովքեր այս ընթացքում ընդ իշխանությամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգեւ արք. Մարտիրոսյանի պետք է ծառայեն Արցախում` […]

Տարեդարձիս լավագույն նվերը. Քիմ Քարդաշյան

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո: «Տարեդարձիս լավագույն նվերը: Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրի մասին հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից […]

«Տղե՛րք, Հայրենիքը վտանգի մեջ է․․․ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Սպասում եմ բոլորիդ»․ Արթուր Վանեցյան

Տղե՛րք, Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերևս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։ Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակուումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, […]

Շոկային վիճակագրություն։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2306–ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2306–ով և դարձել 70836։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 մարդ, կատարվել է 362293 թեստավորում (+5189), առողջացել են վարակվածներից 49787 (+568)։ Գրանցվել է մահվան 1131 (+10) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 327 (+6)։ Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված