25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Արցախի հերոսի կոչումն ամեն ինչ է». Արայիկ Հարությունյանը մասնակցում էր Մենուա Հովհաննիսյանի հուղարկավորությանը

Քիչ առաջ Եռաբլուր զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյան որդուն, «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանին, որին մասնակցում էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: ««Արցախի հերոսի» կոչումն արդեն իսկ ամեն ինչ ասում է»,- լրագրողների հետ զրույցում ասած Արայիկ Հարությունյանը:

Արսեն Թորոսյանի ամանորյա ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել Ամանորի առիթով: Թորոսյանը ուղերձում նշել է, որ տարին ծանր էր բոլորի համար ամեն տեսանկյունից: «Տարին հատկապես ծանր էր առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար: «Անակնկալներից» մեկը ինչպես ամբողջ աշխարհի, այդպես էլ Հայաստանի համար կորոնավիրուսային հիվանդությունն էր, որը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ: Հաջորդիվ պատերազմն էր, որը ցնցեց բոլորիս, և […]

Մենք ապաշնորհ կերպով կորցրինք հնարավոր ամենը և ամենքին, փոխարենն ունեցանք անարժան ու անպատիվ ապրած 365 օր. Սենոր Հասրաթյան

1988-ից ի վեր քանիցս ապրել եմ տխուր տարեմուտի պահեր. այդպես եղել է Սումգայիթյան ջարդերի ու Սպիտակի ահավոր երկրաշարժի տարում, այդպես է եղել Արցախյան գոյամարտի ընթացքում, այդպես է նաև հիմա՝ 2020-ին՝ 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն այդ […]

Գալիք տարին լինելու է համեմատաբար ծանր, մեզ դեռ բազմաթիվ մարտահրավերներ են սպասվում. Կապանի քաղաքապետ

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի՛ կապանցիներ Եվս մի քանի ժամ և մենք հրաժեշտ կտանք 2020 թվականին։ Ամփոփելով տարին չենք կարող չնշել, որ այն ամբողջ աշխարհի, և հատկապես, հայերիս համար եղավ ծանր ու դաժան տարի։ 2020 թվականը տարեսկզբին նշանավորվեց կորոնավիրուսային համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերներով և մարդկային մեծ կորուստներով։ Այնուհետև դրան […]

2020թ․ ես կորցրեցի ինձ համար ամենաթանկը՝ ՀՀ-ն և նրա ժողովրդին․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․ «2020․ ԿՈՐՈւՍՏՆԵՐԻ ՏԱՐԻ Ավարտվում է 2020 թվականը։ Այն ինձ համար կորուստների տարի էր։ Այդ տարվա ընթացքում ես կորցրեցի ամենաթանկը՝ իմ ՀԱՅՐԵՆԻՔ։ Ապիկար սրիկան, դավաճանաբար թշնամուն հանձնեց ոչ միայն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ հողային տարածքները, այլև հազարավոր երիտասարդ կյանքեր, ժողովրդի արժանապատվությունն ու ապրելու կարողությունը։ Արժեզրկվեց մեր ապրած կյանքը, մեր վաստակած […]

Առանձնահատուկ դրսևորվեց մեր երկրների դաշնակցային հարաբերությունների անայլընտրանք լինելը․ ՌԴ դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձով շնորհավորել է հայ և ռուս ժողովուրդների ամանորը: Տեսաուղերձում մասնավորապես ասվում է.  «Սիրելի բարեկամներ, Ավարտին է մոտենում 2020 թվականը, որը բոլորիս համար դարձել է լուրջ փորձությունների տարի: Կորոնավիրուսային համավարակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված դրամատիկ իրադարձությունները հետք են թողել մեր կյանքի բոլոր […]

Սմբատ Գրիգորյանը՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սմբատ Գրիգորյանին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակզմը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար»,– […]

Մենք բազմաթիվ արհավիրքներ ենք վերապրել, վստահ եմ՝ կարող ենք վերածնվել նորից․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել, որում ասվում է․ «Հայ ժողովրդի պատմությունը, ցավոք, լի է ողբերգական էջերով։ Մենք բազմաթիվ արհավիրքներ ենք վերապրել։ Հաճախ հայտնվել ենք կյանքի և մահվան եզրագծին։ Բայց մեր լավագույն ազգային որակները՝ խոհեմությունը, քաջությունը, համբերատարությունն ու աշխատասիրությունը, միշտ օգնել են մեզ վերածնվել։ Ես վստահ եմ՝ մենք կարող ենք դա անել նորից։ […]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք, մահվան՝ 21

Հայաստանում դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 531 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 159 409 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 593903 վերջին մեկ օրում` 2855 նոր թեստավորում:   Այս պահին բուժվում է 13101 պացիենտ. մեկ […]

ՃՈ-ն հորդորում է Ամանորի օրերին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ամանորյա այս օրերին լինել առավել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել, չգերազանցել սահմանված առավելագույն արագությունը և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: «Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով: Գալիք տարում մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն»,– ասվում է ՃՈ տարածած հաղորդագրությունում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի