24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին. Հատված Գարեգին Բ-ի պատգամից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ էր հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։ Ստորև ներկայացնում ենք Կաթողիկոսի պատգամից մի հատված. «Անկայուն խաղաղության և պատերազմիսպառնալիքների հանդիման չդրսևորվեցանհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդիշահը ստորադասվեց նեղ ձգտումներին ունկրտումներին։ Աստվածամերժ ոգին ևօտարածին գաղափարներն ու բարքերըներթափանցեցին մեր հասարակությունից ներս: Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, […]

Նիկոլ Փաշինյանը համաճարակային իրավիճակով պայմանավորված ինքնամեկուսացված է. խոսնակ

իկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սորբ պատարագից։ Մանե Գևորգյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նշել է. «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է»։ Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 6-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309, մահվան՝ 12 նոր դեպք

Հայաստանում հունվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160 853-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 2890 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի […]

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 427 հա տարածք են ականազերծել, վնասազերծվել է 19,6 հազար պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ

2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում մաքրվել է շուրջ 427 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 բնակելի շինություն, այդ թվում՝ 22 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 19,6 հազար պայթուցիկ առարկա, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները […]

Քաղաքացիները հավաքվել են՝ թույլ չտալու Փաշինյանին մուտք գործել Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (ուղիղ)

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ քաղաքացիները ֆլեշմոբ են իրականացնում՝ «Չենք թույլատրելու դավաճանի մուտքը սրբավայր» կարգախոսով: Նրանք նախապես հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանին վաղը մուտք գործել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Տոնի առթիվ մարդիկ միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»:Հայ առաքելական եկեղեցին այս օրը կարևորում է երկու խորհուրդ։ Առաջինը Քրիստոսի ծնունդն է, որ Աստված հայտնվեց, և երկրորդը՝ Քրիստոսի մկրտությունը՝ […]

Մարտակերտում հոկտեմբերի և նոյեմբերի աշխատավարձերի 60%-ն են վճարել․ Հռիփսիմե Առաքելյան

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր Մարտակերտից լուր ստացա, որ դպրոցների, արվեստի դպրոցների, մանկապարտեզների ու թերևս պետական կառույցների բոլոր աշխատակիցների աշխատավարձը՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսիների համար վճարել են 60%-ի չափով, պատճառը զավեշտի ժանրից է՝ կռիվ է եղել,դուք էլ գնացել եք Հայաստան։ Վճարել են 100%-ով միայն դեկտեմբեր ամսվանը։Փաստորեն, էս խեղճ […]

Սբ. Ծննդյան տոնին Իշխան Սաղաթելյանն այցելել է նստացույցի վայր

Սբ. Ծննդյան գիշերը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն անցկացրել է Հանրապետության հրապարակում նստացույց անող քաղաքացիների հետ։ Այս մասին տեղեկանում ենք նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջից։ Քաղաքացիների հետ ներկա է գտնվել նաև ՀՅԴ ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը։ ՀԳՄ ներկայացուցիչն այդ առիթով հրապարակել է լուսանկարներ և հետևյալ գրառումը. «Սուրբ ծննդյան երեկոն Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի