24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Զբաղվեք ձեր երկրի խնդիրներով․ Մարիա Զախարովան՝ Բայդենի խորհրդականին

 «Ինչ եմ ցանկանում ասել պարոն Սալիվանին (ինչպես նաև բազմաթիվ արտերկրյա գործիչներին, որոնք հրապարակում են նախապես պատրաստված մեկնաբանություններ). հարգեք միջազգային իրավունքը, մի միջամտեք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությանը և զբաղվեք ձեր երկրի խնդիրներով» ,-ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով  Բայդենի խորհրդականի կոչերին՝ Նավալնիի ձերբակալության առնչությամբ։ 

Նիկոլ Փաշինյանը ընթրիքի նստելով Ալիևի հետ ցույց է տալիս, որ նա չունի որևէ սկզբունք․ Բաղդասարով

«Նիկոլ Փաշինյանը ընթրիքի նստելով Ալիևի հետ ցույց է տալիս, որ նա չունի որևէ սկզբունք։ Նա անսկզբունք մարդ է։ Նա շատ կոռեկտ ձևով կարող էր հրաժարվել ընթրիքից, բայց նա անսկզբունք է. Չնայած դա զարմանալու չէ, քանի որ նա այսքանից հետո դեռ շարունակում է պաշտոնավարել»,-ասել է ՌԴ Պետդումային նախկին պատգամավոր, հայազգի Սեմյոն Բաղդասարովը։

Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանային գոտում՝ Կարսում

Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանային գոտում՝ Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` զորավարժությունների ընթացքում նախատեսված է նոր սպառազինության փորձարկում։ Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ էին անցկացրել հուլիսին` հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ առաջ: Լայնամասշտաբ այդ զորախաղերը անցկացվում էին երկրի ողջ տարածքում, այդ […]

Այդ ցանկում միայն Նիկոլը, Աննան, Արարատը չեն։ Ցանկը՝ շարունակելի

Ժողովրդի թշնամիներն ու մեր պայքարը Այդ առաջ էր, որ նիկոլենք ներկապնակը դարձրել էին սև ու սպիտակ։ Հիմա նույնիսկ դա չկա։ Նրանք՝ որպես քաղաքական ուժ, իրողություն կամ գույն, այլևս գոյություն չունեն։ Կա Հայաստան, հայեր, հայկական կուսակցություններ՝ հին ու նոր, բազմամարդ կամ մեկ մարդու, խորհրդարանական ու արտախորհրդարանական, և կան նիկոլենք՝ ժողովրդի թշնամիները: Իսկ ժողովրդի թշնամու հետ չեն […]

17-20 աստիճանով կցրտի

Ուշադրություն Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 

Ըստ պաշտոնական թվերի՝ մեր վիճակը վատ է, ըստ ոչ պաշտոնական թվերի՝ չտեսնված վատ․ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով Ազգային վիճակագրական  ծառայության հրապարակած թվերին, գրում է․ «Հականիկոլական թոհուբոհի մեջ ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրները մի տեսակ անուշադրության են մատնվել։ Ինչևէ, օրերս ԱՎԾ-ն հրապարակեց 2020-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական թվերը (https://www.armstat.am/am/?nid=82&id=2352)։ Դրանցից բխում է, որ ՀՆԱ անկումը մոտավորապես 7.2% է (այս պահին ներկայացված է միայն ՏԱՑ ցուցանիշը), շինարարության անկումը 11.2% […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի