01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար

«Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»։ Սրանք Երևանում հնչեցրած Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքերն են։ Իրանի արտգործնախարարի ասելիքն ուղղված էր հայ ժողովրդին ու Թուրքիային։
 
Հայ ժողովրդին դիվանագիտական լեզվով ասվեց, որ Սյունիքը, այսինքն՝ ամբողջ Հայաստանը վտանգված է, իսկ Թուրքիային ասվեց, որ Սյունիքի համար կռիվ են տալու և չեն թողնելու, որ այն պանթուրքիզմին սպասարկի։
 
Հայաստանի իշխանությանը Իրանի արտգործնախարարը բան չասաց։ Իրանն իր խոսքը նիկոլական իշխանությանն ասել էր պատերազմի օրերին։ Ի պատասխան մինչև այդ «թավիշների» հակաիրանական քայլերի՝ Իրանը մի քանի շաբաթ փակ էր պահել օդային տարածքը Ռուսաստանից եկող մեր ռազմական բեռների համար։ Ցամաքայինը բաց էր, իսկ օդը՝ փակ։ Միայն ՀՀ ԱԱԾ–ի ակտիվ միջամտությամբ է օդը բացվել։ Նիկոլը մատը մատին չի տվել ու զբաղված է եղել բացառապես «Հաղթելու ենք»-ի ներքո մեր պարտությունն ապահովելով։ Այս մասին գրում է վերլուծաբան Անդրանիկ Թեւանյանը։ 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ