27 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Թարգեք քննարկել թուրք-ադրբեջանական կտերը մեր դաշտում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան Արցախի հարցով բանակցային սեղանի շուրջ տեղ չունի եւ չպիտի ունենա։ Դրա էլ ավելի կործանարար հետեւանքները կզգացվեն թե Արցախում, թե ողջ տարածաշրջանում։ Թարգեք քննարկել թուրք-ադրբեջանական կտերը մեր դաշտում։ #StopAzerbaijaniAggression #RecognizeArtsakh #StopErdogan»:

Երեկ երկու զինծառայող է դուրս եկել Մատաղիսի անտառներից, 10 օր պահ մտած են եղել. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մենք չենք կարող մեր զոհերի կամ անհետ կորածների հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, ում իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել»,-ասաց նա և հիշեցրեց, որ երկու խումբ ևս ավելի վաղ անտառներից […]

Ո՞ւմ պետք է դիմեն Արցախից ժամանող քաղաքացիները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է Արցախից ժամանող քաղաքացիներին․ «Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ: Կայանման կետը գործում է շուրջօրյա։  

ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ ծաղիկների գների բարձրացումներից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները ծաղկեպսակների և որոշ ծաղկի տեսակների գների բարձրացման վերաբերյալ, ուսումնասիրություն է իրականացրել շուկայում: Հարկ է արձանագրել, որ ծաղկի աճեցմամբ ՀՀ-ում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ: Շուկան մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն […]

ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի 1 միավոր ՍՈւ-25 գրոհիչ

Հակառակորդը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի պահանջները, հյուսիս-արևելյան ուղղությամբ կիրառել է ռազմական ավիացիա, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի 1 միավոր ՍՈւ-25 գրոհիչ:

Միհրանը չկարողացավ տեսնել անգամ իր նոր ծնված երեխային, ով դիրքեր բարձրանալուց մի քանի օր հետո էր լույս աշխարհ եկել

Անիկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կճանաչեք երևի իրեն՝ ինքը Միհրան Ավդալյանն է, այն ավագ լեյտենանտն, ով օրեր առաջ կարողացել էր 7 զինվորի փրկել շրջափակումից ու տվյալ դիրքը հետ վերադարձնել։ Միհրանին դրա համար շնորհեցին մարտական խաչի 2֊րդ աստիճան, իր մասին խոսեցին, պատմեցին, հիացան,բայց… Շքանշանը ստանալուց ընդամենը մեկ օր անց Միհրանը զոհվեց, ավելի ճիշտ անմահացավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի