12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հոգեբուժական համաձայնությունը ձևական է. հոգեբուժական կազմակերպությունում մարդիկ զրկվում են ազատությունից. ՄԻՊ

Խիստ մտահոգիչ են մնում հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը, որ խրոնիկ են դարձել: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է, և հոգեբուժական կազմակերպությունում՝ մարդիկ զրկվում են ազատությունից` իրավունքների կոպիտ խախտումներով: Դատարանների որոշումները ձևական ու մակերեսային են` առանց բավարար հիմքերի, տիպային (շաբլոնային) ձևակերպումներով են ու որևէ երաշխիք չեն մարդու համար: Օրինակ՝ […]

«ԵԽ-ում կասեցնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը, կալանքներ դնել Ալիևների բանկային հաշիվների վրա»

Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձիք ռազմագերիներ են և շարունակում է մեր ռազմագերիների դատավարությունը, որոնց առաջադրված են ծանրագույն մեղադրանքներ՝ նախատեսելով 14-20 տարի, իսկ որոշ դեպքերում նաև ցմահ ազատազրկում: ԱԺ-ում այս մասին ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նաև ընդգծեց ադրբեջանական կողմի դիրքորոշումը՝ գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը […]

Զինված ուժերն աստիճանաբար կրճատում են՝ անունը դնելով «բարեփոխում». Փորձագետ

Զինված ուժերը աստիճանաբար կրճատում են ու անունն էլ դնում «բարեփոխում», ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: Նա նաև ավելացրել է. «Պատերազմից հետո ինչպես «անտեսանելի» ձևով առաջնագիծն էին կահավորել, տեսանք հետևանքները, այնպես էլ «բարեփոխում» են անում»։

Միահամուռ կամքով, միասնությամբ ու հստակ գործողություններով փրկենք Արցախը. Կամո Աթայան

Սիրելի հայեր, Արցախի խնդրին ծանոթ ու դրա լուծմանն աջակցող աշխարհի քաղաքացիներ, Արցախը, կամ ինչպես այն հայտնի է աշխարհում՝ Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցված, հայկական բազմադարյա ներկայությունը հարուստ քարեղեն, գրեղեն վկայություններով հաստատած տարածք է, որը մոտ մի դար առաջ ԽՍՀՄ կուսակցական ղեկավարության կամքով տրվեց Ադրբեջանին: Կայսրության փլուզումից առաջ, 1988-ին սկսվեց արցախյան շարժումը, որի գլխավոր նպատակն Արցախը կրկին […]

Զինվորականները ամիսներով առաջնագծում ծառայություն են իրականացրել, բայց չեն վճարվել. Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողները ստացան իրենց ամենամսյա դրամական բավարարումը Հունիսի սկզբին ստանում էի բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ Արարատի Զոդի զորամասից Գեղարքունիք տեղափոխված և Վերին Շորժայում ծառայություն իրականացնող Զոդի պայմանագրայինները Վերին Շորժայում ծառայության համար աշխատավարձ չեն ստանալու: Այսինքն՝ զինվորականները ամիսներով առաջնագծում ծառայություն են իրականացրել, բայց չեն […]

«Ակներև է, որ Ադրբեջանում փորձ են կատարում վերակառուցել իրենց բանակը ոչ միայն թուրքական մոդելով, այլ նաև պակիստանյան փորձի հիման վրա»

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին շրջանում ավելի խորացող Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական գործակցությունը չի կարող չանհանգստացնել Հայաստանին, քանի որ Բաքվի բռնապետը մի կողմից խոսելով իբր «խաղաղության» մասին, մյուս կողմից իրականացնում է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը միտված հստակ քայլեր։ Խոսքը գնում է նաև վերջերս Բաքու այցելած պակիստանյան ներկայացուցչական ռազմական պատվիրակության մասին, որը ղեկավարում էր Պակիստանի […]

Բաքվում մեկնարկել են ադրբեջանա-թուրքական խոշոր զորավարժություններ

Բաքվում մեկնարկել են ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ աթաթուրք-2021» զորավարժությունները, հայտնում է Sputnik Азербайджан-ը: Տեղեկության համաձայան՝ դրանց մասնակցում են մինչեւ 600 զինվորականներ, ինչպես նաեւ ներգրավված են տանկեր, մարտական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ այլ տեխնիկա:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 128 դեպք

Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 128 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 095-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 4514 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք ևս չի գրանցվել, մահվան այսպիսի դեպքերի ընդհանուր […]

Որտե՞ղ փնտրել երջանկություն

Մարդիկ ամենուր ինչ-որ բան են փնտրում։ Այն, ինչ իսկապես փնտրում ենք կոչվում է երջանկություն: Այնուամենայնիվ, շատերը չունեն երջանկություն, որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն: Երջանկության ոսկե ուղին թերևս անձնվիրությունն ու սերն է․ սեր, որը հոգատարություն, ջերմություն և որոշակի գթություն է առաջացնում յուրաքանչյուր կենդանի հոգու համար: Սերը երջանկություն տանող ուղիղ ճանապարհն է, ինչի շնորհիվ մարդկային հոգին հարստանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի