02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Դուք ընտրել եք պատերազմի եւ պարտության դեմքը․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը գրում է․

«Մեր երկիր պատերազմ եւ պարտություն, արյուն եւ աղետ բերած ուժի՝ ՔՊ-ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքը ընդամենը մեկ անգամ եւս ապացուցեց, թե ինչ լպիրշ եւ ցինիկ տեսակի հետ գործ ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը` անդրադառնալով Հայկ Սարգսյանի շքեղ հարսանիքին:

«Մեր երկիր պատերազմ եւ պարտություն, արյուն եւ աղետ բերած ուժի՝ ՔՊ-ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքը ընդամենը մեկ անգամ եւս ապացուցեց, թե ինչ լպիրշ եւ ցինիկ տեսակի հետ գործ ունենք։ Կանգնում են զոհված հազարավոր տղերքի արյան վրա ու պարում։ 

Հիմա կասեք՝ բա չամուսնանա՞ն։ Իհարկե, պետք է ամուսնանան, պետք է երեխաներ ունենան։ Բայց ամուսնությունը, հարսանեկան արարողությունը, տաշի տուշիի, ցոփ ու շվայտ քեֆի, հարսի անհասկանալի պարի հետ մի շփոթեք։

Ի դեպ, շիշ բռնողը մենակ չի, մենակ չի, մենակ չի։ Պարզապես նա քաղաքական ուժի, երկիրը ավերի մատնած, մեր երկիր դժբախտություն բերած ուժի ներկայացուցիչ է, այդ իսկ պատճառով հարկ համարեցի անդրադառնալ։ Ու կրկնում եմ, նա մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ։ Տաշի տուշիով հարսանիք, ծնունդ, կնունք անողները տասնյակ հազարավորներ են։ Նրանց համար Շուշին ոչինչ է, մեր հազարավոր հերոս տղերքը ոչինչ են։ Անկեղծ ասեմ՝ իրենք էլ ինձ համար են ոչինչ»,- գրել է նա»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ