Աննա Մկրտչյանին Հակոբ Արշակյանը նկատողություն հայտարարեց Նիկոլ անունն օգտագործելու համար, Ալեն Սիմոնյանն անջատել տվեց խոսափողը
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու մասին «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների առաջարկը համարում է հստակ քաղաքական ուղերձ՝ արցախահայությանը, սփյուռքահայությանը, Ադրբեջանին ու Թուրքիային, միջազգային հանրությանը։ Ուղերձը, նրա խոսքով, այն մասին է, որ հայկական առաջին պետությունն Արցախի մասին չի մոռացել, չի հրաժարվել և չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց։ Արթուր Վանեցյանը […]
Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որպես ոչ իրավագետ Մեջբերում՝ 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարությունից. «1. Объявляется о полном прекращении огня и всех военных действий в зоне нагорно-карабахского конфликта с 00 часов 00 минут по московскому времени 10 ноября 2020 года. Азербайджанская Республика и Республика Армения, далее именуемые Сторонами, останавливаются на занимаемых ими позициях.»: […]
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է պնդել՝ կլինի երկնիշ տնտեսական աճ։ «Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1,5 տոկոս տնտեսական աճ, արդյունքում, մենք ունենք հինգ տոկոս տնտեսական աճ ու ամեն ինչ գնում է նրան, որ մենք ունենանք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ։ Տնտեսության այդպիսի անդրադարձը խորը ճգնաժամից հետևանքն է նաև […]
«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, որը, բացի ՀՀ և Արցախի միջև փոխօգնությունը, կապն ու փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը, հետապնդում է նաև ՀՀ և Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատումների իրականացման միջազգային նորմերի և պրակտիկայի կիրառման ուսումնասիրության խնդիր։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ներկայացնելով հանձնաժողովի նպատակները, […]
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տրամաբանված չի համարում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը տարանջատելու և երկու առանձին հանձնաժողով դարձնելու մասին ՔՊ խմբակցության առաջարկը։ ՔՊ-ն հիմնավորում է, որ կարգավորման նպատակը հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է։ Դիմելով «Խորհրդարանական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտը հաստատելու մասին» որոշման իրենց նախագիծը ներկայացնող ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին՝ Տիգրան […]
Արցախի Հանրապետության դատախազությունը մարտին «Միքս մեդիա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից հաղորդում էր ստացել այն մասին, որ Արցախի տարածքում անհայտ աղբյուրից խլացվում են տվյալ ընկերության կողմից օրինական հիմունքներով օգտագործվող ռադիոհաճախականությունները: Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացված նախաքննության ընթացքում համապատասխան մասնագիտական հիմնարկի մասնագետների կողմից «FM» ռադիոտիրույթի մի շարք […]
Հայաստանում օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 303 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231625 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1378897 վերջին մեկ օրում` 6492 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5040 պացիենտ. Մեկ օրում ավելացել է […]






























