Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ»
«Մեր տեղեկություններով, իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել՝ զերծ մնալ հայ-ռուսական հարաբերությունների ներքին խոհանոցը բացելուց, նաեւ՝ Ռուսաստանի դեմ հայտարարություններ անելուց, քանի որ դա կարող է թանկ նստել պետության ու հայ ժողովրդի վրա։ Այդ իրավունքը տրված է բացառապես Նիկոլ Փաշինյանին, ով ասելիքը տեղ է հասցնում դիվանագիտորեն, ինչպես նախօրեին կառավարության նիստում, երբ վերջին ռազմական բախումների եւ ՀԱՊԿ-ից շարունակվող […]





































