Կառավարության ծրագիրն ընդունվեց. ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը
ԱԺ-ում քվեարկության դրվեց Կառավարության 2021-26 թթ․ ծրագրին հավանություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու հարցը։ Որոշումն ընդունվեց՝ 70 կողմ ձայնով։ Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան։ Կառավարության ծրագրին կողմ քվեարկեց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: Ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը։ ԱԺ-ի առաջին նստաշրջանն ավարտվեց, երկրորդ նստաշրջանի առաջին նիստը […]





































