16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Եթե հավատայինք Աստծուն, սատանան այսպես չէր ավերի մեր հայրենիքը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Եթե հավատայինք Աստծուն, սատանան այսպես չէր ավերի մեր հայրենիքը․․․․   Եթե հավատայինք Աստծուն․․․ չէինք կորցնի հայրենիքը․․․»:

«Հուլիսի 4-ին կունենանք 41 աստիճան տաքություն». Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ հուլիսին ևս շոգ եղանակ է սպասվում։ «Հանրապետության ողջ տարածքում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստճանով՝պայմանավորված տաք հոսանքների ներթափանցմամբ հանրապետության հովտային գոտիներում, խոսքը վերաբերում է նաև Արարատյան դաշտին և Երևանին։ Ամսվա ընթացքում ժամանակ առ ժամանակ կրկին առանձին օրերի օդի […]

Արթուր Վանեցյանը դիմում է ներկայացրել՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ խորհրդի կազմից դուրս գալու մասին

Արթուր Վանեցյանը դիմում է ներկայացրել՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպության խորհրդի կազմից դուրս գալու մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպությունը։ «Կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպության խորհրդի հերթական նիստը։ Քննարկվեց խորհրդի կազմից դուրս գալու ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի դիմումը։ Որոշվեց բավարարել խնդրանքը։ Նիստում անդրադարձ եղավ […]

«Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը Նա հայտնել է նաև, որ 10։40 -ի դրությամբ […]

«Այս իշխանությունը չի կարող երկար մնալ իշխանության, որովհետև այն նորանոր փլուզումների է բերելու, ինչն իր ծանր հետևանքներն է ունենալու բոլորիս վրա». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում։ Որևէ մեկը չունի երաշխիք, որ ադրբեջանական զինուժը դուրս կգա ՀՀ տարածքից, ավելին՝ կա մեծ ռիսկ, որ հետագայում կզարգացնի իր հաջողությունը սահմանագծի այդ կամ այլ ուղղություններով։ Այս պայմաններում արդյո՞ք երկրում կարող է ապահովվել երկարաժամկետ զարգացում, կայունություն և […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 118, մահվան՝ 1 դեպք

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 339-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 1 դեպք, մահացածների թիվը 4518 է: Երեկ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Այսպիսի դեպքերի ընդհանուր […]

Նիկոլի ստեղծած ԿԺԴՀ-ն կոչվելու է Կապիտուլյանտի Ժողովրդա-Դիկտատորական Համայնք․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյբսուքյան իր էջում գրում է․ Նիկոլը՝ ՀՀ-ն վերածում է ԿԺԴՀ-ի (չշփոթել Կորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հետ)։ Շատ հարցերում, Հյուսիսային Կորեան Նիկոլի ԿԺԴՀ-ի համեմատ նորմալ երկիր է, որովհետև մի ամբողջ աշխարհ հախից չի կարողանում գալ։ Կիմ Իր Սենի ժառանգների ԿԺԴՀ-ն, չի վաճառվում և չի դավաճանվում, ունի արտաքին բարեկամներ, սեփական երկիրն ու նրա տարածքները պահելու կամք, […]

Արցախի մեր հայրենակիցներին կոչ եմ անում սոցցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ. Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենակիցներին սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ: Հորդորում եմ չպատասխանել սոցիալական ցանցերով ստացվող կասկածելի որևէ զանգի, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել են ահաբեկման ու խուճապ […]

Սիբիրյան խոցի ախտանշաններով Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի

Սիբիրյան խոց ախտանշաններով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  սիբիրյան խոցի  ախտանիշի մասին կասկածները ի հայտ են եկել հունիսի 30-ին Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում: Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրեց, որ գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում: «Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է […]

Մեր հոռոմցի դատախազը չի պատրաստվում արդյո՞ք ուսումնասիրել այս առանձնատունն ու դրա սեփականատիրոջը

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այս գեղեցիկ առանձնատունն ամենահամեստ հաշվարկներով գնահատվում է 800 հազարից մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար: Այսօր դատախազության տոնի առթիվ հրավիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին մեր երկրի գլխավոր դատախազը նորից խոսեց ապօրինի գույքի ստուգման և բռնագանձման մասին: Մեր հոռոմցի դատախազը, որն ամբողջ կյանքում զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ, չի պատրաստվում արդյո՞ք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի