Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման, ՀՀ և Արցախի սահմանների անվտանգության մասին. ՈՒՂԻՂ
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական ագրեսիան, որը շփման գծում արտացոլվում է տարբեր միջադեպերով, իր հերթական դրսևորումն ունեցել է նաև այսօր։ ՊԲ փոխանցմամբ, հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հատկանշական է, որ թիրախավորվում են […]
Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1765 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 278 431-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 5713 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Հոկտեմբերի 15-ի դրությամբ մահվան […]
«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Առուշ Առուշանյանի դեմ տեղեկատվական արշավը շարունակվում է: Որոշ լրատվամիջոցներ գրում են, թե իբր ընտրվելու պարագայում Առուշանյանը կմնա անազատության մեջ: Ստիպված ենք հերթական անգամ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին: Այն, որ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ՝ կհամոզվեք բոլորդ: Ասվածի ապացույցը Սիսիանի համայնքապետի և Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցը […]
Անժելա Էլիբեկովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էդ վատ սովորությունը «ժողովրդի անունից» խոսալու չեն թարգում ընդամենը 688 հազար ձայն հավաքածները։ Հիմա էլ Աննան ա գնացել հայ կանանց անունից հայտարարություններ անում։ Որպես հայ կին ասեմ, որ իմ անունից դատարկ ու անիմաստ խաղաղասիրական տեքստեր ասել ես թույլ չեմ տվել, երբ 6 վիրավոր ունենք»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: «Հարձակումներ են եղել նաև Արցախի հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ զինվորականներ) նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև […]
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Պաշտպանության բանակից հաղորդում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։ Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ […]
Մեր հանրապետությունում կարտոֆիլի գինը կամաց-կամաց հավասարվում է դոլարի փոխարժեքին։ Այն, նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի բարձր գնով է վաճառվում։ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ այսօր երեւանյան սուպերմարկետներում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը 330-550 դրամի է հասնում։ Որոշ բանջարեղենային խանութներում այն տատանվում է 280-300 դրամի սահմաններում։ Նախորդ տարվա այս ամիսներին կարտոֆիլի մեկ կիլոգրամի […]
Արցախում ադրբեջանցիների իրականացրած սադրանքների պատճառահետևանքային կապը շատերի համար ընկալելի կամ բացատրելի չէ, որովհետև ամբողջական տեղեկատվություն չի փոխանցվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Խոսքս միայն վերջին օրերի միջադեպերին չի վերաբերվում։ Իրականում Ադրբեջանը հետպատերազմական ժամանակահատվածում մշտապես տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որի մի մասն […]
Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին հայրենի իշխանությունը քննարկում է հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան գնալ-չգնալու հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ օրը հայրենի խորհրդարանում պետք է կայանա հանձնաժողովների համատեղ նիստ, որը կազդարարի 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի հենց […]
































